Ոստիկանական պատնեշ՝ Ֆրանսիայի հրապարակում

Ապրիլի 18-ի առավոտյան ցուցարարները կրկին փակեցին երթևեկությունը Ֆրանսիայի հրապարակում։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին բացատրում է, որ ցուցարարների գործողությունները սահմանափակում են այլոց՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը։