Մոսկվան հետևում է Հայաստանում կատարվող իրադարձություններին․ Կրեմլ

Ռուսաստանը ուշադիր հետևում է Հայաստանում կատարվող իրադարձություններին․ այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Կրեմլում հույս ունեն, որ ամեն ինչ տեղի կունենա օրենքի շրջանակում»,- ասել է Պեսկովը։ Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ։

«Անշուշտ, կարծիքների փոխանակում է տեղի ունեցել»,- ասել է խոսնակը։

Մեկնաբանել