ՍիվիլՆեթի լրագրողները՝ ցույցերի մասին

Ապրիլի 13-ից Երևանում, ինչպես նաև Հայաստանի այլ քաղաքներում, մարզերում, գյուղերում մեկնարկել են բողոքի ցույցեր` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության:

Հանրահավաքը կազմակերպել են երեք ուժեր` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունը և «Հանուն Հայաստան պետության» ճակատը։

Լարված իրավիճակներ ստեղծվում են Հայաստանի մի շարք քաղաքներում, իսկ հանրահավաքների և բողոքի ակցիաների թեժ կետը շարունակում է մնալ Երևանը:

ՍիվիլՆեթի լրագրողները արտակարգ ռեժիմով լուսաբանում են բողոքի ցույցերը։

Մեր լրագրողներն ու օպերատորները պատմում են այն, ինչ տեղի է ունենում տեսախցիկից դուրս կամ չի նկատվում կադրերում։

Լուսանկարը` Ստեփան Սարգսյանի