Հայաստանի արդեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է առաջին փոխվարչապետ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Կարեն Վիլհելմի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել առաջին փոխվարչապետ»,- ասված է հաղորդագրությունում։
Առանձին հրամանագրերով Վաչե Գաբրիելյանն ու Արմեն Գևորգյանը նշանակվել են փոխվարչապետեր։