Նոր նշանակումներ կառավարությունում  

Վարչապետ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակել է կառավարության ևս մի քանի անդամների։

Արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվել է Էդվարդ Նալբանդյանը։

Պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Վիգեն Սարգսյանը։

Այսօր ավելի վաղ, նախագահի հրամանագրով և վարչապետի առաջարկությամբ,

Կարեն Կարապետյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ,

Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը՝ փոխվարչապետեր։

Մեկնաբանել