Դու մեր հայրը չես, և մենք քո զավակները չենք․ Սերժ Թանկյանը՝ Սերժ Սարգսյանին

Սերժ Թանկյանը Ֆեյսբուքում տարածել է Հանրապետության հրապարակից Ազատության ուղիղ հեռարձակումը և արել է հետևյալ գրառումը․

«Հայաստանում անհավանական մի բան է կատարվում, վերջապես։ Քաղաքացիական անհնազանդությունը մեծանում է և վերաճում է գործադուլների և դասադուլների՝ ընդդեմ անարդար, կոռումպացված էլիտայի։ Սա նոր Հայաստանի առաջին շաբաթն է, և ինչ էլ տեղի ունենա, հուսալքությունը վերացած է։ Սերժ Սարգսյանն (հին նախագահ, նոր վարչապետ) ընդունել է, որ բնակչության 60 տոկոսը իրեն չի սիրում և համաձայն չէ իր հետ։ Այդուհանդերձ, նա շարունակում է իր հովանավորչական մոտեցումն ու կառավարումը։ Սե՛րժ, առանց անարգանքի, բայց դու մեր հայրը չես, և մենք քո զավակները չենք։ Դու ծառայել ես Հայաստանի ժողովրդին և այլևս կենսունակ, հարգված ղեկավար չես․․․»,- գրել է Թանկյանը։

Նիկոլ Փաշինյանը կարդաց գրառումից մի հատված, ժողովուրդը սկսեց վանկարկել՝ «արի տուն, արի տուն»։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքին Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին կոչ էր արել գալ Հայաստան և միանալ իրենց շարժմանը։

Սերժ Թանկյանը օրեր առաջ, երբ դեռ քաղաքացիական անհնազանդության ցույցերը չէին սկսվել Երևանում, գրառում էր արել Ֆեյսբուքում և խոսել քաղաքացիական անհնազանդության կարևորության մասին։

Կարդացեք նաև՝

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Սերժ Թանկյանին ու Արսինե Խանջյանին գալ Հայաստան

Հայաստանը կյանքի չի կոչի ամբողջ ներուժը, մինչև քաղաքացիները ոտքի չկանգնեն իրենց իրավունքների համար․ Սերժ Թանկյան

Պարո՛ն Սերժ Սարգսյան, համեստությունը, անգամ քաղաքականությունում, թուլություն չէ. Արսինե Խանջյան

Եթե պոռնկատան գործը լավ չի գնում, պոռնիկներին է պետք փոխել․ Վահէ Պէրպէրեան