Հանրապետության հրապարակը՝ սպասելով Ազնավուրին ու Թանկյանին. Նիկոլ Փաշինյանի ելույթը

Նիկոլ Փաշինյանը ապրիլի 18-ին Հանրապետության հրապարակում դարձյալ դիմեց Շառլ Ազնավուրին ու Սերժ Թանկյանին՝ Երևան գալու ու հավաքի մասնակիցների կողքին լինելու կոչով։ Փաշինյանն ընթերցեց նաև Թանկյանի ուղերձը։ Հազարավոր քաղաքացիներ այն ընդունեցին ծափերով, «արի տուն» վանկարկումներով ու լուսավորված հեռախոսներով։ Փաշինյանն ասաց՝ Ազնավուրին ու Թանկյանին Զվարթնոց օդանավակայանից մինչև Հանրապետության հրապարակ կհասցնեն ձեռքերի վրա, իսկ հայ ժողովուրդը պատրաստ է Թանկյանին դիմավորել որպես ազգային հերոսի։