Ոստիկանների կողմից քաղաքացիներ են բռնության ենթարկվել. իրավապաշտպան

«Ընդդեմ իրավական կամայականության» փաստաբան Արա Ղարագյոզյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ վերջին օրերին ոստիկանները խախտել են ակցիայի մասնակիցների իրավունքները, նրանց ապօրինաբար բերման ենթարկել և երեք ժամից ավելի պահել բաժիններում։ Արա Ղարագյոզյանը նաև արձանագրել է դեպքեր, երբ քաղաքացիները բռնության են ենթարկվել իրավապահների կողմից։