Արմեն Սարգսյանը ժամանել է Հրապարակ՝ Նիկոլ Փաշինյանի մոտ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Հանրապետության հրապարակ՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ կես ժամ առաջ հայտարարությանը, որ պատրաստ է հանդիպել Արմեն Սարգսյանին հրապարակում։

Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի զրույցը վատ է լսվում՝ բազմության «Նիկոլ» վանկարկումների ներոք։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իր համար խնդիր է Արմեն Սարգսյանի քաղաքացիության խնդիրը։

Սարգսյանը տեղեկանք չի ներկայացրել, որ 2012-ին հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, ինչը, ըստ ՀՀ սահմանադրության, նրան հնարավորություն կտար դառնալ նախագահ։

Ավելի վաղ նախագահ Սարգսյանը կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին՝ նշելով․

«Անհրաժեշտ է պարպել լարվածությունը: Չպետք է թույլ տալ, որ կողմերին բաժանող անջրպետը հնարավոր չլինի կամրջել: Ուստի, պատրաստակամ եմ հանդիպելու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ առկա լարվածությունը քաղաքական ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով:

Փաշինյանն իր հերթին ասել էր, Սարգսյանին սպասում է Հանրապետության հրապարակում։

Արմեն Սարգսյանին ուղեկցում է ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։

Մեկնաբանել