Արմեն Սարգսյանը՝ հանրահավաքի վայրում

Նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 21-ի երեկոյան Հանրապետության հրապարակում էր։ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցից հետո լրագրողների հարցերին նա չպատասխանեց։ Սիվիլնեթի հարցին, թե եկել է հրապարակ, որ չխոսի՞, Սարգսյանը պատասխանեց՝ լրատվամիջոցներին հրավիրելու է հանդիպման։