LIVE Blog. ապրիլի 22

Ապրիլի 21-ին շարունակվեցին դեռ ապրիլի 13-ին սկսված ցույցերը Սերժ Սարգսյանի վարչաետության դեմ։ Նիկոլ Փաշինյանի երթը սկսվեց Նորքի 7-րդ զանգվածից։ Ոստիկանները փորձեցին այն կասեցնել, սակայն երթը ավելի մեծ թափ ստացավ։ Քաղաքի տարբեր մասերից ևս երթեր սկսվեցին։ Երեկոյան հանրահավաքը ամենաբազմամարդն էր վերջին օրերին։ Հրապարակ եկավ նախագահ Արմեն Սարգսյանը՝ արձագանքելով Փաշինանի կոչին։ Ավելի ուշ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հետ առավոտյան հանդիպելու է՝ նրա հեռացումը քննարկելու նպատակով։ Հետևեք ՈՒՂԻՂ տեսաեթերին։

10:00

Առավոտյան վերսկսում ենք խաղաղ անհնազանդության գործողությունները։

֊ապակենտրոնացված պայքար
֊գործադուլ
֊դասասուլ
֊19։00֊ին հանրահավաք Հանրապետության հրապարակում

Այս պահին բոլորը գնում են տուն, որպեսզի զերծ մնանք սադրանքներից։

21։25

Ելույթ է ունենում երգչուհի Սոնա Շահգելդյանը։

21։10

Նա պետք է հենց այս գիշեր հեռանա․ Աննա Հակոբյան

21։09

Օր առաջ կատարեք Ձեր քայլը, Սերժ Սարգսյան․ Աննա Հակոբյան

21։08

Ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

Ամեն ինչ ուժի մեջ է, ինչ որ ասվել է։ Մի շեղվեք։

Այդ գործողությունները պիտի շարունակենք այնքան ժամանակ, մինչև Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում ստորագրի։

21:00

Զարուհի Փոստանջյանը համառում էր՝ պահանջելով ձայն տալ իրեն, սակայն չհաջողվեց։

20:40

Փաշինյանը բանտից կոչ է արել ավելի լայն շարունակել ցանցային պայքարը։

20։19

Ցուցարարները չցանկացան ձայն տալ Երկիր ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանին։

20:18

Անկախ լրագրող Հակոբ Կարապետյանը։

«Խիստ հավաստի տեղեկություններով, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար (թաղապետ) Արթուր Ստեփանյանը թաղապետարանում բացառապես տղամարդ աշխատակիցների ժողով է հրավիրել ու հրահանգել՝ այսօր երեկոյան լինել Հանրապետության հրապարակում, սադրանքներ ու ծեծկռտուք հրահրել ակնկալվող ցույցի ժամանակ: Սա պատմել է ժողովի մասնակիցներից մեկը: 
Խնդրում եմ՝ հնարավորինս տարածեք, եւ եթե ունեք նմանատիպ տեղեկատվություն, կիսվեք, եթե կաշկանդված եք ինչ-ինչ հանգամանքներով, ուղարկեք ինձ, ես կփորձեմ ճշտել ու կտարածեմ:

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Խնդրում եմ խուճապի չմատնվել, ուղղակի պետք ա տեղեկացված լինել ու պատրաստ: Ես անձամբ էսօրվա ընթացքում ոչ մի ագրեսիայի չեմ պատասխանելու՝ լինի հայհոյանք, թե ֆիզկական բռնության փորձ»:

20։16

Ելույթ է ունենում Մարիամը՝ Վիեննայից։

20։15

Դիմում եմ մանկավարժներին։ Վաղ առավոտից՝ դասադուլ, գործադուլ, հաղթանակ․ Սուրեն Պապիկյան

20։13

Սուրեն Պապիկյանը՝ վաղվա ծրագրի մասին

Շարունակում ենք քաղաքացիական անհնազանդության գործողությունները։

Հայ զինվորը չի կրակելու իր եղբոր ու քրոջ վրա։

Մենք խաղաղ ենք, մեր նպատակը անկասելի է։

20։11

Հրապարակում է Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։

Նա դիտարկում է հանրահավաքի ընթացքը, հայտնում է Լրագրողների հանուն մարդու իրավունքների ՀԿ-ն։

20։10

Վանկարկում են՝ Սերժիկ, հեռացիր։

20։07

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից Սուրեն Պապիկյան

Այս շարժումը բաց ձեռքերի, խաղաղ պայքար է։

Պետությունը այստեղ է, պետությունը Սերժը չէ։

Դու մերժված ես, ուզուրպատոր ես։

20։03

Ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը ելույթ է ունենում։

Սա մեր արժանապատվության համար մղվող պայքար է։

Այս շաբաթներին մեր ժողովուրդը ապացուցեց, որ պետք է ապրենք ազատ, արդար երկրում։

Վաղը ժամը 9։00-ին՝ դասադուլ։

Մենք շատ մոտ ենք հաղթանակին։ Պետք է շարունակենք ապակենտրոնացած շարժում։

20։03

Սա քաղաքակրթությունների պայքար է։

20։02

Սոս Ջանիբեկյանը կոչ արեց արվեստագետ ընկերներին միանալ շարժմանը։

20։00

Միացավ դերասան Սոս Ջանիբեկյանը։ Պետք է Նիկոլ Փաշինյանին ազատ արձակեն։

19։59

Կհայտնվեն քաղաքական գործիչներ, որոնք կդիմեն կոչերով։ Եթե նրանց ասածները հակասեն այս մարտավարությանը, քշեք նրանց։

19։58

Չենք մոռանում տոտալ դասադուլների ու գործադուլների մասին, որովհետև այս պրոցեսը մեր ամենակարևոր գործն է և դասը։

19։57

Ամեն առավոտ՝ 8։15, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ՝ ապակենտրոն։

Բախման չեք գնում։

19։54

Ելույթ է ունենում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ։

Ասում է՝ շարունակում ենք խաղաղ անհնազանդության գործողություններ։

Հայաստանի բանտերը բավարար չեն բոլորին տեղավորելու համար։

19։52

Կոմիտասում՝ ՀՀԿ-ի շտաբի մոտ, կուտակված են առանց պետհամարանիշերի ավտոմեքենաներ։

19։50

Վանկարկում են՝ Նիկոլ, Նիկոլ։

18։48

Լենա Նազարյան, Քաղաքացիական պայմանագիր

Ելույթ է ունենում Լենա Նազարյանը, ասում է վաղը պետք է ինքնակազմակերպվեն։

Չգնալ բախման, շրջան ոստիկանների հետ բախման վայրերը։

19:45

Քաղաքացիական հագուստով մարդիկ, բժշկական դիմակներով ծածկված երեսներով, փակել են Ավանից իջնող ճանապարհը։

19։41

«Ժողովրդական այսօրվա ցասումը տանելու է Սերժ Սարգսյանի ձերբակալմանը»․ Հրանուշ Խառատյան

19։39

Հանրահավաքը մեկնարկեց, Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է։

19:37

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել Երևանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ:

Դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ:

«Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը: Մեզ անհանգստացնում են լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումները. մենք ընդգծում ենք ոստիկանության կամ ցուցարարների դեմ բռնության համար մեղավորներին օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը», – ասված է հաղորդագրությունում:

«Խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում է բովանդակալից բարեխիղճ քաղաքական երկխոսություն», – հայտարարել է ՀՀ֊ում ԱՄՆ դեսպանությունը․Ազատություն

19։33

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնում է, որ իր ենթադրություններով` Նիկոլ Փաշինյանը կարող է գտնվել Ազգային անվտանգության ծառայությունում:

19:30

Այսօր Ստամբուլում տեղի ունեցած ակցիայի ժամանակ Թուրքիայի ոստիկանները, մտածելով,որ հայերը հավաքվել են ապրիլի 24-ի կապակցությամբ ցրեցին ցույցը, որից հետո ժողովուրդը շատ մեծ դժվարությամբ շարժվեց դեպի մյուս հայկական եկեղեցին, որը նույն թաղամասում է գտնվում. օգտատեր

19:00

Կինոռեժիսոր Ռուբեն Գինեյը (Գասպարյան) լինելով վերջին օրերին Հայաստանում ծավալվող իրադարձությունների ականատեսը, հրապարակայնորեն հրաժարվել է 2014թ․ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տրված պարգևից։

18:51

Օգտատերերից մեկը հայտնում է, որ ցույցեր են ընթանում Գավառում, Հայրավանքում և Ծովագյուղում։ Ժողովրդին ճնշում են ցանկացած տարբերակով։

18:43

Վարագ Սիսեռյանին բերման են ենթարկել ժամը 13։00-ի մոտ՝ Հանրապետության հրապարակից մոտ 10 ոստիկան։ Ուղիղ եթերում երևում էր, որ նա ներգրավված չէ որևէ գործողությունում, պարզապես մասնակցում է հավաքին։ Վարագը նախ տեղեկացրել է հարազատներին, որ իրեն տարել են քննչական, ապա՝ բանտ։

Վարագի հետ էր նաև քրոջ ամուսինը, որը նույնպես գտնվում է Քննչական կոմիտեում։

18։35

Քաղաքացիական հագուստով մարդիկ քիչ առաջ բերման են ենթարկել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խոսնակ Տիգրան Ավինյանին։

18։30

Մայրաքաղաքի տարբեր հատվածներից ապրիլի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ ոստիկանության բաժանմունքներ բերման է ենթարկվել 232 քաղաքացի:

18:22

Գրական հարգելի գործիչներ, ընկերներ, մեր համայնքով մի այսպիսի հայտարարություն ենք ուզում հրապարակել, խնդրում եմ արագ կարդալ և համաձայնության դեպքում ստորագրել + և գրական գործունեության բնույթը նշելով։ 

«ՀՀ իշխանությունների դեմ խաղաղ անհնազանդությամբ մեր անհատական ակտիվ մասնակցութունը բերելուց զատ, մենք՝ ներքոստորոգյալ գրական գործիչներս, նաև մեր համերաշխությունն ենք հայտնում իրենց քաղաքացիական դիրքորոշման համար խաղաղ բողոքի ակցիաներ ձեռնարկող բոլոր քաղաքացիներին։ Մարդու իրավունքների միջազգային նորմերով և ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով ամրագրված ՀՀ քաղաքացիների կամարտահայտման իրավունքը վիճարկման ենթակա չէ։ 
Խաղաղ ցուցարարների դեմ կատարվող ցանկացած ուժի գործադրման պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Ցանկացած բռնություն կատարվելու է իր անմիջական հրամանով: Կոչ ենք անում բոլոր ստեղծագործական համայնքներին ու միություններին նույնպես միանալ Սերժ Սարգսյանի հրաժարականի մեր պահանջին». Կարեն Անթաշյան 


 

18։20

Եթե ցանկություն լինի, այսօրվա հանրահավաքին կասեմ երկու խոսք․ Րաֆֆի Հովհաննիսյան

18:15

Ես չեմ մեկնաբանի Սերժ Սարգսյանին, Հայաստանը այլևս չի հանդուրժի միակուսակցական համակարգ․ Րաֆֆի Հովհաննիսյան

Սերժ Սարգսյանը հրաժարական տա և ձևավորվի ժամանակավոր կառավարություն․ Րաֆֆի Հովհաննիսյան

18:07

Դեսպանական մեքենաների շարք է մտնում ԱԳՆ։

18:00

Ժամը 19։00-ին նախատեսված է հանրահավաք Հանրապետության հրապարակում։ 

17։38

Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր երկրում ընթացող զարգացումները հասել են վտանգավոր սահմանագծի, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետեւանքների։

Ցավոք սրտի, հակառակ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, բանակցություններն ընդհատվեցին, այն դեպքում, երբ դրանք կարող էին հանգեցնել իրավիճակի լիցքաթափման եւ լարվածության թուլացման:

Այնուամենայնիվ, պետք է հրաժարվել ապակառուցողական կեցվածքից եւ պահվածքից, որը կարող է խարխլել երկրի կայունությունը, եւ շարունակել երկխոսելու հնարավորություններ փնտրել։

Ուստի, կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին, սփյուռքի մեր հայրենակիցներին զերծ մնալ իրավիճակը լարելու փորձերից եւ դրսեւորել զսպվածություն։

Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը։

Ապրիլի 24-ի նախօրյակին չի կարելի մասնատել հասարակությունը: Այդ օրը մենք պետք է ազգովի, Հայաստանում թե Սփյուռքում, ի տես աշխարհի՝ առավելագույնս զուսպ լինենք, միասնաբար եւ համախումբ ոգեկոչենք մեր սուրբ նահատակների հիշատակը»:

17։37

Բողոքի ակցիաներ են ընթանում Գյումրիում։ Մի քանի հարյուր մարդ այս պահին Թատերական հրապարակում է, ավելի վաղ հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց։ Բացի այդ, կան ցրված խմբեր, որոնք երթեր են անում։

17:34

Իրավիճակը Բագրատաշենում։

17:31

ԵԼՔ դաշինք

Խստորեն դատապարտում ենք ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ միրզոյանի ձերբակալությունը: Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին, ովքեր հանդիսանում ենք շարժման առաջնորդները և կարող ենք արդյունավետ կերպով համակարգել ժողովրդի գործողությունները` ապահովվելով դեպքերի խաղաղ ընթացքը: Եվս մեկ անգամ իշխանություններին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնություններից:

17։25

Հայաստանը ճգնաժամի մեջ. «Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է քաղաքացիների դեմ համատարած բռնությունը

Այսօր, ապրիլի 22-ին, Սերժ Սարգսյանը Հանրապետության դե ֆակտո վարչապետը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը, որը Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) դիտորդ անդամ է, հրամայեց եւ իրագործեց ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի եւ Արարատ Միրզոյանի, ինչպես նաեւ հարյուրավոր քաղաքացիներ ձերբակալությունները, որոնք խաղաղորեն բողոքում էին երկրում արդարություն հաստատման եւ մասնավորապես նրա հրաժարականի համար:

Բռնաճնշումները Հայաստանի քաղաքացիների (նաեւ լրագրողների) նկատմամբ, որոնք շաբաթների ընթացքում ամբողջ երկրով մեկ ցույցեր են իրականացրել՝ խաղաղ քաղաքացիական անհնազանդության ոգուն եւ տառին ամբողջությամբ համարժեք, հանդիսանում են Հայաստանի՝ Միավորված ազգերի կազմակերպության, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի եւ արդեն վերջերս Եվրամիության առջեւ ստանձնած միջազգային պարտավորությունների կանխամտածված եւ արհամարական համապարփակ խախտում:

Տարիների ընթացքում` հերթափոխ փուլերում, «Ժառանգություն» կուսակցությունը, որը նույնպես ԵԺԿ-ի գործընկերն է, եւ նրա անդամները թե’ առաջնորդել եւ թե’ իրենց համեստ մասնակցությունն են ունեցել այն տեւական պայքարի, որպեսզի  Հայաստանը վերածենք ազատ, արդար, ինքնիշխան  եւ իրավական անդամ միջազգային հանրության: Մեկը մյուսի ետեւից գողացված ընտրությունները, փտախտը եւ կոռուպցիան, բազմաթիվ քաղբանտարկյալները եւ այժմ պարոն Սարգսյանի եւ նրա կուսակցության փորձը` հավերժացնելու իր իշխանությունը սահմանադրական խարդախ փոփոխությունների միջոցով, արդյունքում հայ հանրությանը հանգեցրել է  աննախադեպ պայթունավտանգ այս կետին:

Մենք պահանջում ենք. 1) ձերբակալված բոլոր համաքաղաքացիներին անհապաղ ազատ արձակումը, 2) Հայ ժողովրդի եւ մարդկայնության դեմ այս հանցագործության համար պատասխանատու բոլոր պաշտոնյաների դատապնդումը, 3) Սերժ Սարգսյանի  հրաժարականը եւ ժամանակավոր կառավարության նշանակումը եւ 4) արտահերթ խորհրդարանական ընտրությունների մոտալուտ անցկացումը՝ աշխարհի ամենաբարձր մակարդակին համապատասխան:

Հայ Դատը ոչ միայն Հայոց ցեղասպանության դատապարտումն ու փոխհատուցումն է, կամ Արցախի Հանրապետության ճանաչումն ու ամբողջականությունը: Հայ Դատը, որպես իրավունքների աղբյուր, նշանակում է արդարություն նաեւ Տանը:

Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին եւ ընդդիմադիր բոլոր ուժերին  միասնաբար պահպանել հավասարակշռությունը եւ զգոնությունը, չդիմել պատասխան բռնության եւ երբե’ք չհանձնվել մեր հանընդհանուր պայքարում, որն անխուսափելիորեն բերելու է  Նոր Հայաստանի ծննդին:

Առաջնորդները եւ չարագործները գալիս են ու գնում:

Իսկ Ազգը`իր հավաքականության մեջ, հավերժ է:

17։22

Վարդան Օսկանյանի հայտարարությունը

Նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնի ամբողջ իմաստն ու էությունը առաջին հերթին այն է, որ նման իրավիճակներում նա, որպես ոչ կուսակցական այր, կարողանա միջնորդել, արբիտրի դերում հանդես գալ՝ առաջնորդվելով ժողովրդի ու պետության շահերով։

Նախագահն այդ պաշտոնում ներկայացնում է ոչ թե իշխանությունը, այլ պետությունը։ Նրա այցը Հանրապետության հրապարակ ողջունելի էր, թեև դրական արդյունք չտվեց։ Սակայն դա չի նշանակում, որ նախագահն այլևս անելիք չունի:

Օբյեկտիվ գնահատելով իրավիճակը՝ Արմեն Սարգսյանը՝ որպես պետության գլուխ, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ պետք է գնան վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ՝ համոզելու նրան, որ ճգնաժամի հանգուցալուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է՝ բնականաբար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր՝ ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող կազմով և ընտրական գործընթացի լիակատար թափանցիկությամբ։

Այդ փաստի ընդունումից հետո, ես կարծում եմ, որ շատ ավելի հեշտ կլինի Նիկոլ Փաշինյանի մյուս երեք նախապայմանների շուրջ բանակցելը։

17։17

Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է այսօր խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառումը, Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով ՀՀ քաղաքացու իրավունքը համարվող խաղաղ երթեր, ցույցեր, հավաքներ իրականացնելուն խոչընդոտող ոչ իրավաչափ գործողությունները:

Այս մասին ասվում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հայտարարության մեջ։

«Անթույլատրելի ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և շարժման մյուս մասնակիցների ձերբակալությունները:

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ փակուղի չմտցնել բանակցությունների հնարավորությունը, որի հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ, առանց բռնության և բացառապես քաղաքական ճանապարհով:

Մենք արձանագրում ենք, որ վերջին օրերին Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում ընթացող բողոքի ակցիաները, հավաքները և երթերը բացառապես խաղաղ բնույթ են կրել: Իսկ խաղաղ անհնազանդության ակցիաները  ժողովրդավարության հիմնական նորմերից բխող գործընթաց է, որին դեմ գնալու և բռնի ուժով կանխելու փորձերը սպանում են քաղաքացու հույսն ու հավատը վաղվա օրվա նկատմամբ, խարխլում ներքի համերաշխությունը՝ հարված հասցնելով ՀՀ-ում ժողովրդավարության հաստատման գործընթացին և ՀՀ միջազգային հեղինակությանը»,–ասվում է հայտարարությունում։

17։16 

Եղիշե Պետրոսյանի կոչը

Իշխանությունն անցել է ժողովրդին, ինչը չի գիտակցում Սերժ Սարգսյանը։

17։14

Ժամը 16։30-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 232 անձ․ ոստիկանություն

17:07

Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից:

17։02

Հայ հեղափոխական դաշնակցության հայտարարությունը

Վերջին օրերի լարված, պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու, երկխոսության հարթակ
ստեղծելու ՀՅ Դաշնակցության ջանքերը երեկ հույս էին առաջացրել, որ հնարավոր կլինի փոխզիջումային
և կառուցողական լուծումներ գտնել: Մենք ամեն ինչ արել էինք կողմերին երկխոսության, բանակցությունների բերելու համար:

Ցավոք, սկսված գործընթացը, բևեռացված մոտեցումների պատճառով, այսօր տապալվեց: Բայց
նույնիսկ վերջին իրադարձություններից հետո մենք շարունակում ենք հավատալ, որ ցանկացած
փակուղային իրավիճակում կարելի է ելքեր գտնել և շտկել կացությունը:

Այս առումով կարևոր է, որ բոլոր կողմերը հասկանան՝ հաղթողներ ու պարտվողներ չեն կարող
լինել: Հասարակության և պետության շահերը վեր են ամեն ինչից: Կոչ ենք անում բոլորին՝ սթափ
գնահատել իրավիճակը, զերծ մնալ ծայրահեղություններից և բանական ու իրատեսական լուծումներ
փնտրել:

Այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի: Մեզ ոչ ոք հակառակը չի կարող համոզել:

Իր սկզբունքային դիրքորոշումներին հավատարիմ՝ Դաշնակցությունը շարունակելու է
երկխոսությանն ուղղված հետևողական ջանքերը:

16։51

Գյումրիում այսօր առավոտից տոնավաճառների աշխատողները գործադուլ էին հայտարարել ու փողոց դուրս եկել․ Ազատություն

16։47

Մանե Թանդիլյան, Լուսավոր Հայաստան

Այս պահին գտնվում եմ Շենգավիթի ոստիկանական բաժնում տեսակցելու Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին: Լրացուցիչ կտեղեկացնեմ հենց հաջողվի հանդիպել:

UPDATE
Տեսակցեցինք Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին, իրենց հետ ամեն ինչ կարգին է, կատարվում է քնչական գործողություն: 
Այս կապակցությամբ հանդես կգանք հայտարարությամբ:

Արարատ Միրզոյանը փոխանցում է, որ իր տրամադրությունը բարձր է և ամեն ինչ կարգին է:

16։45

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ,

վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ փողոցներում եւ հրապարակներում իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ուղղված Հայաստանի Հանրապետության իշխանությանը: Բողոքի այսօրինակ դրսեւորումները բնորոշ են ժողովրդավարական պետություններին:

Հարգելի հայրենակիցներ, ամենայն մանրամասնությամբ հետեւել եմ ծավալվող բոլոր իրադարձություններին, հանրահավաքների ընթացքին, կազմակերպիչների եւ իրավապահ մարմինների քայլերին ու հռետորաբանությանը: Ցավոք, որոշ դեպքերում արձանագրվել են նաեւ իրավախախտումներ, այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքեր, որոնց նկատմամբ իշխանությունը մշտապես ցուցաբերել է հավասարակշռված վերաբերմունք՝ հաճախ գնալով զիջումների: Միջազգային տարբեր հարթակներից, Սփյուռքից, քաղաքացիական հասարակությունից, բազմաթիվ քաղաքական ուժերից, ինչպես նաեւ իշխանության կողմից հնչել են բանակցելու, քննարկումներ կազմակերպելու, իրավիճակը սրացումից զերծ պահելու բազմաթիվ հորդորներ: Հանրապետության նախագահն անձամբ է այցելել դժգոհությունների ամենաթեժ հարթակ ու անձամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հորդորել նստել քաղաքական երկխոսության: Դրան հաջորդել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ցավոք, այս վերջին հանդիպումից ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հակված չէ խնդրի լուծմանն ուղղված քաղաքական քննարկումների, փոխզիջումների, ինչն էլ հնարավորություն պիտի տար կանխելու հնարավոր ծանր հետեւանքները, հանդարտեցնելու վիճակն ու սկսելու կառուցողական աշխատանք: Այս իրավիճակում, երբ մերժելով քաղաքական երկխոսությունը, ընտրելով ամեն ինչ կամ ոչինչ մարտավարությունը, բողոքի միջոցառումների կազմակերպիչներն ու առաջնորդները պարտավոր են գիտակցել, որ դրանով հետագա բոլոր զարգացումները, այդ թվում ամենածանրը, վերցնում են իրենց ուսերին եւ կրելու են համարժեք պատասխանատվություն:

Ուստի, գնահատելով ստեղծված իրավիճակը, գիտակցելով կարգ ու կանոն հաստատելու պետության պարտականությունը՝ կոչ եմ անում ցուցաբերել ողջախոհություն, արժեւորել յուրաքանչյուրիս սահմանադրական իրավունքները, պարտականությունները եւ նստել քաղաքական քննարկումների սեղանի շուրջ:

Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքական եւ իրավական բոլոր գործիքները՝ իրավիճակի անցնցում եւ ողջամիտ հանգուցալուծմանը հասնելու համար:

Զսպվածության ու հանդուրժողականության կոչ եմ անում մեր քաղաքացիներին, բոլոր քաղաքական ուժերին, մեր քույրերին ու եղբայրներին, մեր զավակներին ու երիտասարդներին:

Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյան 

16:40

Ոստիկանություն

«Շարունակվում են ապօրինի հավաքի աջակիցների կողմից հասարակական անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու կոչերը, ինչը վկայում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետությունում օրինականությանը և իրավակարգին սպառնացող հանցագործություններ կատարելուն ուղղված կազմակերպչական աշխատանքները»:

«Կրկին զգուշացնում ենք, որ ոստիկանությունը ամբողջությամբ վերահսկում է հանրապետության օպերատիվ իրավիճակը, ունի բոլոր ուժերն ու միջոցները Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող ցանկացած ոտնձգություն կանխելու և խափանելու համար: Այդ նպատակով ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը», – ասված է Հայաստանի ոստիկանության՝ ժամը 16-ին հրապարակած հայտարարությունում:

16։38

Բերման են ենթարկել գրող Արամ Պաչյանին։ Նրա գտնվելու տեղի մասին տեղեկություններ ստանալու համար զանգահարեցինք «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն, որտեղից հաղորդեցին, որ Պաչյանին բերման են ենթարկել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանական բաժանմունք։

Խմբագրությունից տեղեկացրին, որ Պաչյանի մոտ օրաթերթում աշխատելու մասին հավաստող վկայական այդ պահին չի եղել, եւ վերջինիս բերման են ենթարկել որպես ցուցարարի․ պատճառը պարզաբանված չէ․ ՀԵՏՔ

 
16։36

Մարտունեցիները փակել են Մարտունի-Գավառ միջպետական ճանապարհը և երթով գալիս են Երևան․ օգտատեր

16։31

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատապարտում է կուսակցության վարչության անդամներ, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալումը և նրանց նկատմամբ բռնությունների կիրառումը, որը միջազգային պայմանագրերով երաշխավորված հիմնական ազատությունների և ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված պատգամավորի անձեռնմխելիության իրավունքի բացահայտ ոտնահարում է։ Օրեր շարունակ խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ և սահմանափակել է քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը ապօրինի ձերբակալությունների միջոցով։

Սերժ Սարգսյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցության որդեգրած քաղաքականությունը հակասում է ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին, չի բխում Հայաստանի ժողովրդի իրավունքներից և շահերից։

Իշխանությունների բոլոր գործողությունները ծնելու են հակազդեցություն և կարող են վտանգել Հայաստանի ապագան։

Սերժ Սարգսյանին և Հայաստանի Հանրապատական կուսակցությանը կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման հարցերը։

Իրավապահ մարմիններից պահանջում ենք րոպե առաջ ազատ արձակել այս օրերին ազատությունից զրկված բոլոր անձանց և գործել Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի համապատասխան՝ չկատարելով քաղաքական և իրավազուրկ գործողություններ։ Պահանջում ենք հագուրդ չտալ Սերժ Սարգսյանի անհեռանկար մտադրություններին և չներքաշվել հանցագործությունների իրականացման մեջ։

Միջազգային և դիվանագիտական կառույցներին հորդորում ենք անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին՝ խուսափելով անհարկի չեզոքությունից։

16։28

 

ՕԵԿ հայտարարությունը

Բանակցություններն ու քննարկումներն այլընտրանք չունեն, եւ միակ փոխընդունելի հանգուցալուծումը եղել եւ մնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այս մասին ասված է «Օրինաց երկիր» կուսակցության տարածած հայտարարությունում:

Դրանում, մասնավորապես, նշվում է. «Երեւան քաղաքում եւ հանրապետության մյուս մարզերում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները: Տասնյակ հազարավոր մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ պահանջելով եւ ակնկալելով համարձակ արմատական փոփոխություններ: «Օրինաց երկիր» կուսակցությունը եւս մեկ անգամ հայտարարում է, որ բանակցություններն ու քննարկումներն այլընտրանք չունեն, եւ որ միակ փոխընդունելի հանգուցալուծումը եղել եւ մնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Հենց ազատ ու արդար ընտրություններն են իրավիճակի խաղաղ, անարյուն հանգուցալուծման միակ քաղաքական ու քաղաքակիրթ ճանապարհը, ճանապարհ, որով շարժվել են բազմաթիվ երկրներ:

Կարեւորելով եւ, միեւնույն ժամանակ, ափսոսանք հայտնելով Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան չստացված բանակցությունների առիթով՝ կուսակցությունը եւս մեկ անգամ հայտարարում է նոր, հրատապ, առանց նախապայմանների բանակցությունների անցկացման անհրաժեշտության մասին` ըստ անհրաժեշտության ձեւավորելով քաղաքական եւ քաղաքացիական առավել լայն հարթակ:

Կուսակցությունը կոչ է անում իշխանություններին ազատ արձակել անազտության մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին, վերադառնալ կլոր սեղանի շուրջ` եւս մեկ անգամ փորձ անելով գտնել խաղաղ եւ քաղաքակիրթ քաղաքակիրթ հանգուցալուծում՝ ի շահ մեր հայրենիքի եւ ժողովրդի»:

16։27

«Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկա Բաբայանը ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից։

16։24

Ամերիկաբնակ երգչուհի Էռնա Յուզբաշյանը հրաժարվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից: Այս մասին նա հայտնել է Facebook-յան իր էջում:

16։23

Նիկոլը Էրեբունիի մեկուսարանում է․ Ալեն Սիմոնյան

16:17

Ալեն Սիմոնյանը ելույթ է ունենում Շենգավիթի բաժանմունքի մոտ։

Կոչ ենք անում բոլոր փողոցներում, քաղաքներում շարունակել քաղաքացիական անհնազանդությունը։

Հայաստանը էլ երբեք նույնը չի լինելու։

Ոչ մի շփում ոստիկանների հետ։

Ժամը 19։00-ին՝ բոլորդ Հանրապետության հրապարակ։

Հայտարարեց, որ Շենգավիթից շարժվում են Հանրապետության հրապարակ։

16։16

Սպիտակ քաղաքի մոտ ցուցարարները փակել են դեպի Երեւան եկող մայրուղին․ News. am

 

16:15

Տասնյակ հազարավոր մարդիկ Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի մոտ։

16:00

ՕԵԿ-ի հայտարարությունը

«Օրինաց երկիր» կուսակցությունը, վերահաստատելով նախօրեին արված երկու քաղաքական հայտարարություններին իր հանձնառությունը, հայտարարում է.

Երևան քաղաքում և հանրապետության մյուս մարզերում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները: Տասնյակ հազարավոր մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում` պահանջելով և ակնկալելով համարձակ արմատական փոփոխություններ: «Օրինաց երկիր» կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ բանակցություններն ու քննարկումները այլընտրանք չունեն, և որ միակ փոխընդունելի հանգուցալուծումը եղել և մնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Հենց ազատ ու արդար ընտրություններն են իրավիճակի խաղաղ, անարյուն հանգուցալուծման միակ քաղաքական ու քաղաքակիրթ ճանապարհը, ճանապարհ, որով շարժվել են բազմաթիվ երկրներ:

Կարևորելով և միևնույն ժամանակ ափսոսանք հայտնելով Սերժ Սարգսյան – Նիկոլ Փաշինյան չստացված բանակցությունների առիթով, կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է նոր, հրատապ, առանց նախապայմանների բանակցությունների անցկացման անհրաժեշտության մասին` ըստ անհրաժեշտության ձևավորելով քաղաքական և քաղաքացիական առավել լայն հարթակ:

Կուսակցությունը կոչ է անում իշխանություններին ազատ արձակել անազտության մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին  և Արարատ Միրզոյանին, վերադառնալ կլոր սեղանի շուրջ` ևս մեկ անգամ փորձ անելով գտնել խաղաղ և քաղաքակիրթ քաղաքակիրթ հանգուցալուծում ի շահ մեր հայրենիքի և ժողովրդի:

 

 

15:51

Բողոքի ցույց՝ Հաղարծին գյուղում

15։47

Ազատություն

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը տարվել է ոստիկանություն, սակայն նրա գտնվելու վայրը անհայտ է: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց վերջինիս փաստաբան Հայկուհի Հարությունյանը:

15:43

Զարուհի Բաթոյան, ԵԼՔ

Նիկոլ Փաշինյանը Էրեբունու ոստիկանական բաժանմունքում է։

15:40

Շենգավիթի ոստիկանական բաժանմունքի մոտ շարունակում են հավաքված մնալ հարյուրավոր մարդիկ՝ վանկարկելով՝ Չեբուռաշկա, չեբուռաշկա։

15:37

Դերենիկ Մալխասյան՝ Կոմիտասի պողոտա- Տիգրանյան խաչմերուկ, Երևան սիթիի մոտ:

 

15։33

Ազատություն

Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը այս պահին գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժնում: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Միքայելյանի քույրը:

15։28

Արարատ Միրզոյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Շենգավիթի ոստիկանությունում է,  փորձում է տեսնել իր վստահորդին, երբ փորձեց ուղիղ եթեր մտնել, հեռախոսը ձեռքից խլեցին։

15:27

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խոսնակ Տիգրան Ավինյան

Ժամը 19։00-ին՝ հրապարակ

15։25

Ակտիվիստ Տիգրան Առաքելյան

Սեւանի մայրուղիով 5000 հոգանոց երթ է գալիս Երեւան: Գայի պոստ են հասել:

15:23

Վարդան Օսկանյանի հայտարարությունը

Անընդունելի է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ու բողոքի շարժման մյուս անդամների ձերբակալությունը, ոստիկանության բռնի գործողությունները։

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ակնհայտորեն ժողովրդական շարժում է, ուստի իշխանությունների արձագանքն ու գործողությունները պետք է բխեն միայն ժողովրդի, պետության շահից։

15։20

Բողոքի երթ Վանաձորում։

 

15։17

Նիկոլ Փաշինյան

Կոչ եմ անում քաղաքացիներին դուրս գալ փողոց` հավատարիմ մնալով խաղաղ անհնազանդության ոգուն և շարունակել ապակենտրոն պայքարը։ Անկախ 3 պատգամավորների ձերբակալությունից նախաձեռնող խումբը վերահսկում է իրավիճակը։

Կոչ եմ անում այսօր երեկոյան 19։00֊ին կրկին միանալ Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին։

15։15

Մայրաքաղաքի տարբեր հատվածներից ապրիլի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ ոստիկանության բաժանմունքներ է տարվել 192 քաղաքացի․ ոստիկանություն

15:13

ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը անձամբ մասնակցել է ցուցարարներին ցրելու գործին՝ Զեյթունի Սիթի սուպերմարկետի մոտ։

15:10

Նյու Յորքի հայ համայնքի բողոքի ցույցը ապրիլի 21-ին: «Մերժում ենք Սերժին և հորդորում ենք ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացնող Զոհրաբ Մնացականյանին նույնպես մերժել Սերժին և իր գրասենյակից դուրս նետել Սերժ Սարգսյանի նկարը»:

15:08

Ստեփանավանում փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

15:07

Կոմիտաս֊Փափազյանից դեպի ՍԱՍ հատվածով երթ

15:03

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների շտապ հայտարարությունը

Երևան, 22 ապրիլի 2018թ

ԵՄ-ն ողջունում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ ցուցարարների և կառավարության միջև երկխոսության հաստատմանն ուղղված նախաձեռնությունը: Այդուհանդերձ, ԵՄ-ն մտահոգված է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության հետագա խորացումը:

Եվրոպական միությունը վերահաստատում է, որ շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն, ինչպես նաև ձգտեն գտնել հրատապ լուծում բանակցությունների միջոցով:

14:55

Էրեբունիում անհայտ անձիք մահակներով բռնություն են կիրառում քաղաքացիների նկատմամբ

14:53

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միզոյանը և Սասուն Միքայելյանը: 

Մասնավորապես, հիշյալ պատգամավորները բռնվել են հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման պահին, որոնք դրսևորվել են այն բանում, որ նրանք «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի խախտմամբ ապրիլի 13-ից կազմակերպել և անցկացրել են հավաքներ՝ անտեսելով լիազոր մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված սահմանափակումները: Իսկ 2018թ. ապրիլի 19-ից 22-ը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպել են հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չեն իրազեկել լիազոր մարմնին: 

Անօրինական հավաքների, այդ թվում՝ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միզոյանը և Սասուն Միքայելյանը, նրանց կողմից հրահանգվող անձինք պարբերաբար և կոպտորեն խախտել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ: 

Մասնավորապես, խոչընդոտել են հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը, հավաքի ընթացքում անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության պահանջի մասին չեն տեղեկացրել հավաքի մասնակիցներին: 

Ավելին, անօրինական հավաքների, ներառյալ՝ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Արարատ Միզոյանը և Սասուն Միքայելյանը պարբերաբար հորդորել են հավաքի մասնակիցներին և այլ անձանց շրջափակել քաղաքի փողոցները, արգելափակել պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել նշված, այդ թվում՝ հատուկ պահպանության ենթակա շենքերի տարածքներ, կազմալուծել դրանց աշխատանքը: 

Ի կատարումն այդ կոչերի՝ հավաքի կազմակերպիչները և մասնակիցները պարբերաբար և տևական ժամանակով փակել են մի շարք պողոտաներ և փողոցներ, տրանսպորտային այլ հանգույցներ, արգելափակել են պետական, տեղական ինքնակառվարման մարմինների և մասնավոր կազմակերպությունների շենքերի մուտքերը, խոչընդոտել են դրանց բնականոն գործունեությանը, բռնություն են կիրառել ոստիկանության ծառայողների և այլ անձանց նկատմամբ՝ հանգեցնելով անձանց իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման: 

ՀՀ ԱԺ պատգամավորների ձերբակալման մասին ՀՀ սահմանադրությամբ սահմանված կարգով անհապաղ տեղեկացվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահը:  

Ձերբակալվել են ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը։

14։52

Ոստիկանություն

«Խնդրում ենք հավաքի մասնակիցներին անհապաղ կատարել հիշյալ պարտականությունները և ոստիկանության ծառայողների օրինական այլ պահանջները», – ասված է հաղորդագրությունում:

Ոստիկանությունը հորդորում է ծնողներին՝ իրենց անչափահաս երեխաներին դուրս չթողնել հսկողությունից, քանի որ ոստիկանությունը շարունակում է իրականացնել հասարակական կարգի պահպանության միջոցառումներ:

«Լրագրողներին խնդրում ենք դրսևորել փոխըմբռնում, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել այնպես, որ չխոչընդոտվի ոստիկանության ծառայողների գործողությունները», – ասված է հաղորդագրություն:

14:45

Շենգավիթի ոստիկանական բաժանմունքի մոտ շարունակում են հավաքված մնալ քաղաքացիներ։

14:42

Ազատություն

Ոստիկանները փակել են Լոռու մարզի մի շարք համայնքների ելքերը։

Ինչպես «Ազատության»-ը տեղեկացրին ցուցարարներն, իրենց արգելում են երթով գնալ դեպի Երևան և Գյումրի ու միանալ մյուս ցուցարարներին։

Այս պահին ոստիկանները հատկապես փակել են Սպիտակի տարածաշրջանի Հարթագյուղից Գյումրի տանող, Ստեփանավանի տարաշարջանի Վարդաբլուրից Երևան տանող ճանապարհները։

14:38

Մեծ երթ է շարժվում Խանջյանով։

14։35

Ժողովուրդ ջան, մեծ բառաբան ա պետք, և բարձրախոսներ: Եթե այս մի բառաբանը վնասեն կամ բառաբանշիկին բերման ենթարկեն, ահագին բան կկորցնենք… Երթը Խանջյանի վրա է։

14:33

Մեծ երթ է շարժվում 

14:22

Ազգային անվտանգության ծառայություն

«Հայաստանի Հանրապետության Վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս արձանագրում է, որ վերջին օրերին հանրապետությունում անհանդուրժողականության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված ոտնձգությունների ակտիվացման պայմաններում տարբեր անձանց և խմբավորումների կողմից շարունակվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող նոր հանցագործությունների ծրագրմանն ուղղված կազմակերպչական գործունեությունը։

Ազգային անվտանգության ծառայությունը կրկին զգուշացնում է, որ ստեղծված իրավիճակից օգտվելու ակնկալիքներ ունեցող և հակաօրինական նպատակներ հետապնդող հիշյալ անձինք և նրանց աջակիցները գտնվում են ՀՀ ԱԱԾ տեսադաշտում, և պետական ու հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների և պայմանների վերացման, ահաբեկչական ու ծայրահեղական ցանկացած դրսևորումների և հանրորեն վտանգավոր այլ արարքների կանխման ու խափանման նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք կիրառելու է օրենքով իրեն վերապահված հակազդման միջոցների ողջ գործիքակազմը»։

14։14

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյան` լրագրողներին

«Պաշտոնական հայտարարություններով բազմիցս խնդրել ենք, հորդորել, բացատրել, պարզաբանել պահպանել պատշաճ հեռավորություն հավաքի այն վայրերից, որտեղ իրականացվում են հասարակական կարգի պահպանման միջոցառումներ: Որոշ լրագրողներ, սակայն, անտեսում են Ոստիկանության խնդրանքը, կատարում են գործողություններ, որոնցով խոչընդոտում են Ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը», – գրել է Ահարոնյանը:

«Հորդորում եմ ձեռնպահ մնալ նման գործողություններից, քանի որ ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից», – հավելել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետը:

14:13

Ոստիկանության Շենգավիթի բաժանմունքի մոտ լարված իրավիճակ է։ Բաժնում են գտնվում Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը։

14:08

Փաստաբան Վահե Գրիգորյան

“Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից” – Ս. Սարգսյան

Սրանք բանալի բառեր են:

Ճիշտ է ասում: Իր ասյ խոսքն ասելու հնարավորությունը եւ համարձակությունը այս մեղադրանքի անառարկելի ապացույցն է:

Եթե մինչ այս խոսքը Սահմանադրության եւ օրինականություն եզրերի շրջանակներում լինելու փաստարկներ կարող էին բերել, հիմա արդեն էլ՝ ոչ:

14։05

Վարագ Սիսեռյանը այսօր բերման է ենթարկվել։

14։04

Գարեգին Բ – Բակո Սահակյան հանդիպում

«Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի Հանրապետության Նախագահն իրենց մտահոգությունը արտահայտեցին Երևանում տեղ գտած վերջին օրերի իրադարձությունների կապակցությամբ:
Նորին Սրբությունը ցավով նշեց, որ երկխոսությանն ուղղված ջանքերը որևիցե դրական արդյունք
չապահովեցին, և ցուցարարների ու ոստիկանության միջև տեղի ունեցավ բախում: «Մենք հույս ունենք և
աղոթում ենք, որ իրավիճակը շուտափույթ հանդարտվի և վերականգնվի կյանքի բնականոն ընթացքը», –
ասաց Հայոց Հայրապետը` հավելելով, որ Մայր Աթոռի կողմից եկեղեցականներ ներգրավված են այս
գործընթացների մեջ՝ ջանքեր գործադրելու` կանխելու բախումները և դրանց ծանր հետևանքները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արցախի Նախագահի կողմից ընդգծվեց, որ անթույլատրելի են
տեղ գտած երևույթները, որոնք խաթարում են ազգային միաբանությունը և այդպիսով վտանգում
անվտանգությունը Արցախի և հայրենի սահմանների: Արձանագրվեց, որ կենսական անհրաժեշտություն է երկրում ներքաղաքական կայունության պահպանումը և երկխոսության միջոցով խնդիրների հանգուցալուծումը»:

14։03

Մեծ երթը, որն առաջնորդում էր Փաշինյանը, հասավ քաղաքապետարան։

14։00

Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի մոտ հավաքվել են քաղաքացիներ, այնտեղ է գտնվում Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը։

13:59

Ժամը 13։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 49 քաղաքացի․ ոստիկանություն

13:57

Մանվել Սարգսյանը՝ «Լրագիր»-ին

«Մարդը ամբողջովին ոչ ադեկվատ է, կորցրել է իրեն։ Նրան թվում է, որ կարող են ուժով ժողովրդին լռեցնել։ Եվ գիտենք, թե ինչու են բոլորը նման վերջ ունենում։ Ազգը փայլուն տեսավ նրան ոչ ադեկվատ վիճակում, նա վտանգավոր էակ է, և լավ կլիներ, որ ոստիկանությունն իր հայտարարությունից հետո անմիջապես իրեն ձերբակալեր, որովհետև բոլորն են վատ վիճակում հայտնվելու, այդ թվում՝ ոստիկանությունը», ասել է նա։ 

Ըստ Մանվել Սարգսյանի՝ փոխանակ մտածեն, որ ամեն օր ձգելով՝ իրենք իրենց բերում են ավելի վատ վիճակի, և շանսը չի կարելի բաց թողնել իրավիճակից դուրս գալու համար. «Մարդ, որ բացարձակապես իրականության զգացում չունի, սարսափելի վտանգավոր վիճակ է, ոստիկանությունը, բանակը պետք է հասկանան, որ նման իրավիճակում մարդուն չի կարելի պահել, վտանգավոր բան է բոլորի համար, պետք է հեռացնել ու վերջ, և դա անելու են, ուղղակի որքան շուտ, այնքան լավ։ Իր հույսն այն է, որ հեսա ռուսները կգան, իրեն կփրկեն, իրեն թվում է՝ ինքն ինչ-որ արժեք է ներկայացնում իրենից։ Բայց ո՞ւմ է պետք ոչ ադեկվատ մարդը», ասել է Մանվել Սարգսյանը։

13։52

Արայիկ Հարությունյան, Քաղաքացիական պայմանագիր, շարժման մասնակից

Ուշադրություն
Կոչ արեք բոլոր վարորդներին այսօր ժամը 15։00-ին կանգնել այն տեղ, որտեղ տվյալ պահին գտնվում է։ Արեք դա 10 րոպե, հետո կրկնեք ամեն ժամ։ Խաղաղ անհնազանդությունը Ձեր իրավունքն է!!!

Անխնա տարածել։

13։50

Արարատ Միրզոյանը «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ինքն ու Սասուն Միքայելյանը ոստիկանության Շենգավիթի բաժնում են, վնասվածքներ չունեն, իսկ Նիկոլ Փաշինյանի վիճակի ու գտնվելու վայրի մասին որեւէ տեղեկություն չունեն:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Երեւանի Արցախի փողոցից ուժայինները նրանց հեռացրել էինհավաքի վայրից, իսկ ցուցարարների նկատմամբ կիրառվեց բիրտ ուժ ու հատուկ միջոցներ:

13։48

Հրապարակից շարունակում են բերման ենթարկել քաղաքացիների։

13:39

Մաշտոցի պողոտայի երթը մեծանում է։

13։30

Արարատ Միրզոյան և Նիկոլ Փաշինյան

Լայն տարածման համար.

1. Սերժի հրաժարականին շատ քիչ է մնացել, շատ քիչ

2. Դուրս եկեք փողոց, դուրս եկեք փողոց

3. Ապակենտրոնացեք

4. Իրենց ընդդիմադիր համարող բոլոր քաղաքական ուժերին. Կոչ արեք մարդկանց դուրս գալ փողոց։ Ով լռում է կամ տուն գնալու կոչ է անում, երկարաձգում է մոլագար և ոչ ադեկվատ մարդու իշխանության հոգեվարքը և վնաս է հասցնում մեր հայրենիքին։

5. Նախարարներին, զանազան վարչությունների պետերին, ՀՀԿ պատգամավորներին ու ոստիկանության ղեկավարներին. Հենց հիմա հրաժարական հայտարարեք, մի կիսեք մահացող ռեժիմի բռնությունների պատասխանատվությունը

Տարածել, տարածել, տարածել

13։26

Մեծ երթը Թումանյանով թեքվեց դեպի Տերյան։

13։25

Ոստիկանները վազում են դեպի Մաշտոցի պողոտա։

13։23

Ազատություն

Հանրապետության հրապարակում ոստիկանը շպրտեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նաիրա Բուլղադարյանի տեսախցիկը՝ թույլ չտալով նրան նկարահանում իրականացնել

Ոստիկանը սև դիմակով էր։

Հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները փորձում խոչընդոտել լրագրողի աշխատանքը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց. – «Շատ վատ արեց, ցույց տվեք մենք իրեն կպատժենք։ Ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում, Դուք այնպիսի հատվածում եղեք, որ Ձեր կամեռաները չվնասվեն»։

13։20

Երանոսյան Լևոնը հայհոյում ու հարվածում է Սասուն Միքայելյանին։

13։21

Նալբանդյան փողոցից քաղաքացիները երթով միանում են Հանրապետության հրապարակում հավաքված անձանց:

13:19

Հրապարակը շրջափակել են ոստիկանները, փակ է։

13:07

Երթերից մեկի առաջին շարքում Նիկոլ Փաշինյանի կնոջ հետ քայլում են հոգևորականներ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու ամբողջ կազմը և այլք։

13։04

Ազատություն

Սպիտակի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ քարերով և մեքենաներով փակել էին Գյումրի-Վանաձոր ճանապարհը, երթևեկությունը մի քանի րոպեով դադարեցվել էր։

Այժմ նրանք երթով շարժվում են դեպի Գյումրի։

Ցուցարարները հայտարարում են, որ իրենց երթին միանալու են նաև հարակից մյուս գյուղերի բնակիչները և դարձյալ պատրաստվում են միջպետական ճանապարհ փակել։

Տասնյակ ոստիկաններ ուղեկցում են նրանց և հորդորում բացել ճանապարհը, հեռանալ երթևեկելի հատվածից։

13։00

Բակո Սահակյան-Արմեն Սարգսյան հանդիպում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Ուշադրության կենտրոնում են եղել Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։ Երկուստեք կարեւորվել է երկրում ներքաղաքական կայունության պահպանման եւ բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը: 

 

12։57

Հանրապետության հրապարակում ուժայինների մեծ կուտակում է։ 

12։56

Ոստիանության հատուկ ուժերը՝ դիմակավորները, զանգվածայնորեն բերման են ենթարկում քաղաքացիներին Հանրապետության հրապարակից։

12:53

Կարմիրբերետավորները Հանրապետության հրապարակից տարերային բերման են ենթարկում ցուցարարների։ Հրապարակում լարված է։

12։51

Ամիրյան-Զաքյան խաչմերուկից քաղաքացիների են բերման ենթարկում:

12:50

Երթը Արշակունյաց պողոտայով շարունակվում է։

12:45

Մաշտոց- Ամիրյան խաչմերուկից քաղաքացնիների են բերման ենթարկում:

12:43

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, «Ազատությանը» փոխանցել է, որ պատգամավորը այժմ գտնվում է Ոստիկանության Շենգավիթի բաժնում և ենթադրություններ ունի, որ այնտեղ են գտնվում նաև Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը:

12։40

Բոլորին բոլորին բոլորին.

Դուրս եկեք փողոց, մի քիչ ա մնացել։

Դուրս եկեք փողոց, հենց հիմա է անձամբ ձեր դուրս գալու պահը

12:30

Ազգագրագետ Հրանուշ Խառատյան

Սերժ Սարգսյանն արեց իր քայլը, նա իր վրա վերցրեց մարտի 1-ի հանցագործությունը և հաստատեց, որ մարտի 1-ը տեղի է ունեցել որպես ցուցադրական դաս՝ իշխանության իրավունքի հարցն առհավետ չվիճարկելու նպատակով: Այսօրվա հանդիպումն արձանագրեց, որ մարտի 1-ը դրել է իշխանության յուրացման՝ ուզուրպացիայի հիմքը, և ուղիղ տաս տարի կռվել է Սերժ Սարգսյանի դարբնոցում:

12:28

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չնայած հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության բազմաթիվ կոչերին, Ն. Փաշինյանը շարունակել է ապօրինի երթը Արցախի փողոցում՝ կոչ անելով զանգվածային անհնազանդությունների: ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքի դադարեցման որոշումն ընդունելուց հետո կազմակերպիչների բոլոր գործողություններն անօրինական են, իսկ հավաքի բոլոր մասնակիցները պարտավոր էին լքել հավաքի վայրը: Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, ոստիկանությունը իրականացրել է հավաքը ցրելու գործողություն՝ իրավիճակից բխող միջոցներով: Հավաքի կազմակերպիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից: Հիշեցնում ենք, որ ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով՝ հավաքից հեռացնելու դեպքում մասնակիցը պարտավոր է անհապաղ հեռանալ հավաքի վայրից։ Ոստիկանությունը հերթական անգամ դիմում է քաղաքացիներին՝ հավաքը դադարեցնելու մասին որոշումները ուժի մեջ են, ուստի քաղաքացիները պարտավոր են հեռու մնալ հավաքի վայրից, քանի որ միայն նման կերպով կարող է ոստիկանությունը ձեռնպահ մնալ պատասխանատվության և հարկադրանքի միջոցներ կիրառելուց:

12։25

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Բոլորին, բոլորին, բոլորին

Դուրս եկեք փողոց կատարելու խաղաղ անհնազանդության ձեր քայլը։

12:21

ՔՊ-ի խոսնակ Տիգրան Ավինյան

Այս պահին բերման են ենթարկվել Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, ՔՊ-ի այլ անդամներ, բոլորի անունները ճշտված չեն։

Մեր ցույցը անկախ ամեն ինչից մնալու է խաղաղ, պայքարելու ենք ոչ բռնի։

Այս իշխանությունները չեն կարող անազատ պահել մի ողջ ժողովուրդ։

Չեմ կարծում, որ մեզ հարթակ է պետք, կոչեր են պետք։ Մարդիկ հասկացել են տրամաբանությունը և մեթոդը։

Ուժի մեջ է այս պահի դրությամբ 19։00-ի հանրահավաքը։

12։19

Ինձ, Նիկոլին, Սասունին ու լիքը մարդու ապօրինաբար ու բռնի ուժով բռնել են

12:18

Տիգրան Մեծով երթ է ընթանում, վանկարկում են՝ Միացեք, միացեք։

12:14

Արցախ-Էրեբունի խաչմերուկում ոստիկանական պատնեշ է, ուժայինների մեծ կուտակում։

12:07

ՀԱՎԱՔԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ․ ոստիկանություն

«ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։ Ստեղծված իրավիճակում այլևս գերակա են դարձել այլոց սահմանադրական իրավունքները և հանրային շահը, ընդ որում՝ այլ կերպ հնարավոր չէ կանխել դրանց անհամաչափ սահմանափակումները, քանի որ ոստիկանության բազմաթիվ կոչերը, նախազգուշացումները և օրինական պահանջները կատեգորիկ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից: Ելնելով վերոգրյալից, ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանից և հավաքի մյուս փաստացի կազմակերպիչներից պահանջում է դադարեցնել Երևան քաղաքի բոլոր մասերում անցկացվող անօրինական հավաքները և այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքների մասնակիցներին: Նախազգուշացնում ենք, որ հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում հավաքը դադարեցնելու համար տրամադրվելու է ողջամիտ ժամկետ: Սահմանված ողջամիտ ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում ոստիկանությունը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ կցրի հավաքը»:

12։05

Կարեն Կարապետյան

«Մենք բոլորս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, հուսով էինք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում լուծումներ կգտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Ցավոք, կողմերից մեկը` պարոն Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու։ Այս իրավիճակում երկխոսությունը չէր կարող արդյունքներ տալ, քանի որ կողմերից մեկի դիրքորոշումն ի սկզբանե ապակառուցողական էր, պայմանավորվելու ցանկություն չենթադրող», – հայտարարել է Կարապետյանը:

«Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ քաղաքացիներին, որպեսզի դրսեւորեն զգոնություն եւ սթափություն: Մեր գերնպատակը շարունակում է մնալ երկրի կայունությունը և դրա համար անհրաժեշտ լուծումների ապահովումը, երկրի բնականոն կյանքը չխաթարելը», – հավելել է նա:

12։04

Ըստ տեղեկությունների՝ բերման են ենթարկվել նաև Լևոն Բարսեղյանն ու Արարարատ Միրզոյանը։

12:00

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյան․ Նոր եմ իմանում Նիկոլի բերման ենթարկվելու մասին։

Ես պատրաստ չեմ շարժումը ղեկավարել․ Աննա Հակոբյան

Անհանգիստ չեմ իմ և երեխաների անվտանգության․ Աննա Հակոբյան

11։58

ՍԵՐԺ Թանկյան․ ԱՄՈԹ

Police just swooped in and took Nikol Pashinyan from the crowd and are now taking all other leaders of the movement and protestors. Amot!! Shame on you!!
Watching it live here

Ոստիկանությունը նորից ներխուժեց եւ առևանգեց Նիկոլ Փաշինյանին և շարժման մյուս առաջնորդներին ու ցուցարարներին։ Ամոթ։ Ամո՛թ։

11։54

Արարատ Միրզոյանից տեղեկություն չկա։

11։53

Շեշտակի առաջ են գալիս ուժայինները, ցուցարարները նահանջում են Արցախի փողոցում։

11։52

Բերման ենթարկեցին Սասուն Միքայելյանին։

11։50

Զանգվածային բերման ենթարկում Արցախի փողոցում։ Բիրտ ուժ են կիրառում։

11։49

Ժողովուրդը պիտի կանգնի։ Ուժ չի կարող կիրառվի։ Պիտի Նիկոլին ազատենք։ Հավաքվեք ԵՐևԱՆՈՒՄ․ Սասուն Միքայելյան

11։46

Ելույթ է ունենում Սասուն Միքայելյանը։ Կոչ է անում համայն հայությանը։ Ոչ մի տեղ չգնաք։ Պիտի ազատենք Նիկոլ Փաշինյանին։

11։43

ՇԱՏ ԼԱՐՎԱԾ Արցախի փողոցում, հատուկ միջոցներ են կիրառում ուժայինները

11:39

 

ԲՌՆԻ ուժ են կիրառում, Նիկոլ Փաշինյանի տարան ուժայինները

11:37

«Ազատության» տեսախցիկը այսօր առավոտյան, ժամը 9:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում արձանագրել է, թե ինչպես են ավտոբուսներով ոստիկաններ բերվում Երևան: Ազատություն

11:33

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկում է Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին նորից հանդիպել՝ մեկ ժամ հանգստանալուց և տարբերակներ մտածելուց հետո։ Արմենպրես

11:25

Մարտի մեկի հանցագործը մարտի մեկով ահաբեկում եւ շանտաժում է, մեղադրելով շանտաժի մեջ։ Էս մարդն իսկապես խաբար չէ, որ Հայաստանը փոխվել է, ինքը մնացել է նույն սալդաֆոնը. Լևոն Բարսեղյան

11։22

ՀԲԸՄ-ի ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՑՈՒՅՑԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) ուշադրությամբ հետևում է Հայաստանի տարածքում ընթացող իրադարձություններին ու ցույցերին: Սփյուռքը խորըմտահոգությամբ ականատես է դառնում կատարվող դեպքերին        

Մենք կողմնակից ենք քաղաքացիների ազատ խոսքի ու խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունքին: Այդ արժեքները հիմքն են կազմում ժողովրդավարության ուժողովրդավար ազգերի կառուցման գործընթացին: Չնայած, որ խխորապես մտահոգիչ է այդ դժգոհության ուժգնությունը, այդուհանդերձ մենք քաջալերված ենք ցուցաբերվածքաղաքացիական հանձնառության բարձր ոգով, հատկապես ազգի երիտասարդության կողմից:         

Հայաստանն իրականացնում է նախագահականից խորհրդարանական հանրապետության համակարգի անցման գործընթացը, որի նպատակն է Հայաստանի քաղաքացիներինհնարավորություն ընձեռել առավելագույն չափով իրենց մասնակցությունը բերելու երկրին առնչվող որոշումների կայացմանը: 

Հաշվի առնելով Հայաստանի ներքին թե արտաքին լուրջ մարտահրավերները՝ ՀԲԸՄ-ն կոչ է անում մասնակից կողմերին ձեռնարկել արդյունավետ երկխոսություն` բաց քննարկումներով սերտելու ամբողջ հայությունը հուզող հարցերն ու կառուցողական ոգով հասնելու լուծումների:  

Միասնական ջանքերով միայն մեզ կհաջողվի հաղթահարել մեր ժողովրդի դեմ ծառացած մարտահրավերները: 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: ՀԲԸՄ-ն  իր կրթական, մշակութային ու մարդասիրական գործունեությամբ նպաստում է հայկական ինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործունեության շնորհիվտարեկան շուրջ 500 հազար հայեր առնչվում են միության ծրագրերին:  

11:20

Նիկոլ Փաշինյանը դիմում է ոստիկաններին․ չկատարեք Սերժ Սարգսյանի հրամանները, նա գտնվում է հիստերի նոպայում

11։12

Ժողովուրդ ջան, սա թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն է․ Նիկոլ Փաշինյան

11։10

Սերժ Սարգսյանը գտնվում է հիստերիկ նոպայի վիճակում, նրան մի ենթարկվեք․ Նիկոլ Փաշինյանի կոչը

11:08

Երեկ բախումներ են եղել Գարեգին Նժդեհի հրապարակում, մոտ 50 ոստիկան փորձել են ցրել հրապարակը արգելափակած ցուցարարներին։ Ոստիկանները ծեծել են տեսանկարող՝ Ազատության աշխատակցին։

11։02

Ակտիվիստ Դավիթ Սանասարյանին ծեծելով բերման են ենթարկել: Այս մասին «Հետք»-ին ասել է Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

10:58

Մենք խաղաղ ենք․ Արարատ Միրզոյան, ԵԼՔ

Ամբողջ պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի և այդ բանդաների վրա է․ Արարատ Միրզոյան

Սերժ Սարգսյանը ուժային լուծման ներքին և արտաքին ռեսուրս չունի․ Ա․ Միրզոյան

10:55

Ապրիլի 21-ին բողոքի ակցիա տեղի ունեցավ Մոնրեալում։

10:48

Նաիրի Նահապետյան, Գլենդելի պաշտոնյա

«Որպես Գլենդելի ընտրված պաշտոնյա՝ ես սովորաբար չեմ մեկնաբանում ԱՄՆ-ի սահմաններից դուրս հարցեր։ Այդուհանդերձ, տեսնելով Հայաստանի փողոցներում ազատության համար մղվող պայքարը՝ ես հիշում եմ ամերիկացի հայրենասեր Թոմաս Փեյնի խոսքերը․ «Ժամանակներ են, որոնք փորձում են մարդկանց ոգին»։ Եվ քանի որ սերն առ ազատություն և արդարություն չունի սահմաններ, ես վճռականորեն աջակցում եմ Հայաստանի երիտասարդներին, որոնք խաղաղ պայքար են մղում ավելի արդար հասարակության համար»։

10:40

Բոլորիդ կոչ եմ անում ՀՀ ողջ տարածքում քաղաքացիական անհնազանդության գործողություններ անել, փակել ճանապարհները, կամուրջները և երեկոյան ժամը 19։00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում։

Ես Սերժ Սարգսյանի աչքերում պարտություն տեսա։ Նա խաղում է ժամանակի վրա․ Նիկոլ Փաշինյան

10:35

Երթը քայլում է Տիգրան Մեծ փողոցով։

Սերժ Սարգսյանը չունի լիազորություն ժողովրդի անունից հանդես գալու․ Ն․Փ․

10։33

Սերժ Սարգսյանը ադեկվատ չէ ու չի տիրապետում իրավիճակին Հայաստանում․ Ն․Փ․

Ես շատ հստակ ձևակերպել եմ, թե ինչու եմ եկել առավոտյան 10։00-ին Մարիոթ․ Ն․Փ․

10։32

Շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները և հավաքվել ժամը 19։00-ին Հանրապետության հրապարակում․ Նիկոլ Փաշինյան

10։31

Շարժվում են երթով։

10։30 

Մարիոթ հյուրանոցի մոտ հավաքված  մարդիկ վանկարկում են՝ Նիկոլ, Նիկոլ։

10։29

Եթե Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի պատասխանատուներից է, նրանից կարելի է սպասել համանման բան․ Լևոն Բարսեղյան

10։28

Նա հիշեցնում է Մարտի 1-ը, մարդը իրավիճակի ուժային լուծումը գլխից չի հանում․ Լևոն Բարսեղյան

10։27

Ինձ թվում է Սերժիկ Սարգսյանը եկել էր իր ոճով հանրությանը ահաբեկելու, հորդորեց գնալ օրինական ճանապարհով, գլխի չի ընկել, որ օրինական ճանապարհով են գնում․ Լևոն Բարսեղյան

Սերժ Սարգսյանը բորբոքվեց՝ ասելով, որ 7 տոկոս տարած ուժը չի կարող խոսել ժողովրդի անունից․ Լևոն Բարսեղյան

10։27

Լևոն Բարսեղյանին ազատ են արձագանքել։ Զրուցում է Սիվիլնեթի հետ։

10:25

Սերժ Սարգսյանը պետք է վերադառնա իրականության դաշտ, իրենց գործողություններին աջակցում է երկրի 90 տոկոսը․ Նիկոլ Փաշինյան

10:22

Երեկ երեկոյան բերման է ենթարկվել ակտիվիստ Դավիթ Սանասարյանը։ Ավելի վաղ բերման էր ենթարկվել Լևոն Բարսեղյանը, իսկ Արմեն Գրիգորյանը բերման ենթարկվելուց հետո կալանավորվել է։ 

10։17

Մարտի 1-ից պարոն Սարգսյանը դասեր չի քաղել, և ես կարծում եմ, որ այս քաղաքական գործընթացի ընթացքում կքաղի․ Փաշինյան

10։15

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ժողովրդին շարունակել զարգվածային անհնազանդության գործողությունները։

10։12

Սերժ Սարգսյանը լքեց բանակցությունների վայրը։ Նա ասաց Փաշինյանին, որ վերջնագրերով չխոսի ու հիշեցրեց Մարտի 1-ը։

10։09

Հանդիպում են Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եկել եմ ձեզ հետ քննարկելու ձեր հրաժարականը։

10։05

Ես հիմա գնում եմ Սերժ Սարգսյանի հանդիպման՝ նրա հրաժարականի պահանջով։ Բանակցությունների այլ թեմա չի կարող լինել։ 12։30 հանդիպում ենք Էրեբունիում՝ քայլարշավ։