Նիկոլ Փաշինյանը բերման ենթարկվեց (լրացված)

Արցախի փողոցում երթի ընթացքում քաղաքացիական հագուստով ոստիկանները բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանին։ Ոստիկանները փորձում է ցույցը հետ մղել։

Սասուն Միքայելյանը կոչ արեց քաղաքացիներին համախմբվել և Նիկոլին ազատել։

Ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային նռնակներ։

Բազմաթիվ քաղաքացիներ են բերման ենթարկվում։

***

Բերման են ենթարկվել նաև Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը։ Նրանք բոլորը Ազգային ժողովի պատգավորներ են։