Գործադուլ են անում «ՀայՓոստի» աշխատողները

«ՀայՓոստ» ՓԲԸ-ի տեսակավորման և առաքման կենտրոնի աշխատակիցները դուրս են եկել գործադուլի Երևանում։ Նրանք ևս դեմ են, որ Սերժ Սարգսյանը մնա վարչապետի պաշտոնին։ Աշխատակիցները ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեցին, որ ողջ օրը գործադուլ կանեն և կմիանան Երևանի կենտրոնում ընթացող երթերին։ Այս գործադուլի հետևանքով փոստային ծառայության աշխատանքները ժամանակավոր կաթվածահար են լինում։

Մեկնաբանել