Կարեն Կարապետյանը գնում է Նիկոլ Փաշինյանին հանդիպելու

Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը քիչ առաջ ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ գնում է Նիկոլ Փաշինյանին տեսակցելու։

«Այսօր մենք որոշում ենք կայացրել, դիմելու եմ գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովից պատգամավորների վերաբերյալ իր միջնորդությունը հետ վերցնի: Այս պահին ես գնում եմ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, որ լուծում գտնեք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նա հավելել է, որ վաղվա օրը՝ ապրիլի 24-ը, կարևոր է և պետք է աշխարհին ցույց տալ, որ ամենաբարդ խնդրի դեպքում էլ կարող են տրամաբանական լուծում գտնել: