Հայաստա՛ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է. ՌԴ ԱԳՆ խոսնակ

Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններին ու Սերժ Սարգսյանի հրաժարականին ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Ժողովուրդ, որն ունի անգամ իր պատմության ամենաբարդ պահերին չմասնատվելու և միմյանց հանդեպ հարգանքը պահպանելու ուժ՝ չնայած արմատական տարաձայնություններին, մեծ ժողովուրդ է։ Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»,- գրել է Զախարովան։

Մեկնաբանել