Հանրապետության հրապարակում հերթապահում է շտապօգնության վեց մեքենա

Տեղեկացնում ենք, որ Հանրապետության հրապարակում հերթապահում է շտապօգնության 6 մեքենա
մասնագիտական բրիգադներով և առաջին բուժօգնության անհրաժեշտ միջոցներով, հաղորդում է առոջղապահության նախարարությունը։

Մեքենաները տեղակայված են նախկին ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց, ՀՀ կառավարության
կենտրոնական շենքի ժամացույցի տակ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի,
կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարաության մոտակայքում։