Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը չի կայանա․ Tert.am

Վաղը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսված բանակցությունները տեղի չեն ունենա: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Տիգրան Ավինյանը:

«Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք հայտարարվել էին՝ դա էր իշխանության խաղաղ փոխանցման օրակարգը, ԱԺ արտահերթ ընտրությունները: ՀՀԿ-ն չի կարող լինել ժամանակավոր կառավարության առաջին դեմքը: Միայն այս օրակարգի շուրջ կարող են լինել բանակցություններ: Որևէ այլ օրակարգ քննարկելի չէ մեզ համար»,- ասել է Ավինյանը:

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ ՀՀԿ-ն ձեզ այլ օրակարգ է առաջարկել, նա հորդորել է խոսել ՀՀԿ-ի հետ:

Մեկնաբանել