Ձերբակալվել է Գարեգին Չուգասզյանը

Ապրիլի 24-ին ձերբակալվել է Հիմնադիր խորհրդարանի ղեկավարներից Գարեգին Չուգասզյանը։

«Հայտնում ենք, որ Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը երեկ դուրս էր եկել ընդհատակից և այսօր [ապրիլի 24] Հիմնադիր խորհրդարանի գործընկերների հետ բարձրացել էր Ծիծեռնակաբերդի համալիր հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մոտ հինգ րոպե առաջ, Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս, նրան դիմավորել են ոստիկանները և ձերբակալել»,- ասված է Հիմնադիր խորհրդարանի տարածած հաղորդագրությունում։

Չուգասզյանի նկատմամաբ քրեական հետախուզում էր հայտարարվել 2016-ի հուլիսից, երբ Սասնա ծռեր խումբը զինված հարձակում էր գործել Էրեբունու ոստիկանության պարեկապահակային գնդի վրա։