«Լուսավոր Հայաստան»-ը կմասնակցի համաժողովրդական շարժմանը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի համաժողովրդական շարժման գործընթացին, այս մասին հաղորդում է կուսակցությունը:

«Այսօր ժամը 11:00-ին Լուսավոր Հայաստան կուսակցությունը կլինի հանրապետության հրապարակում և կմասնակցի համաժողովրդական շարժման գործընթացին: Հայաստանի հանրապետական կուսակցությունը կորցրել է ժողովրդի վստահությունը և վերջինիս կողմից որևէ անձի առաջադրումը վարչապետի պաշտոնում անընդունելի է և պետք է կանխվի»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել