ԲՀԿ-ն միանում է Նիկոլ Փաշինյանի շարժմանը

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը միանում է Նիկոլ Փաշինյանի շարժմանը։

Կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը․

«Հաշվի առնելով, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողվրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին՝ զերծ մնալով ապօրինի գործողություններ կատարելուց: Մենք մշտապես եղել և լինելու ենք մեր ազգի և հայրենակիցների կողքին»: