Հայ եղբայրներ, աջակցե՛ք Փաշինյանին և պաշտպանե՛ք ձեր շահերը. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին։

«Հայ եղբայրնե՛ր, օլիգարխներն անպայման կփորձեն խաբել և խլել ձեր հաղթանակը։ Նրանց իրենց տեղը դրեք։ Աջակցե՛ք Փաշինյանին և պաշտպանեք ձեր շահերը»,- գրել է Սաակաշվիլին։

Ապրիլի 23-ին՝ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Սաակաշվիլին հայաստանցիներին տեսաուղերձ էր հղել՝ ասելով․ «Ես վերջնական համոզվեցի՝ Հայաստանը մեծ ապագա ունի․ Սաակաշվիլի»։

Մեկնաբանել