«Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա խմբագրականում գրում է, որ քաղաքագիտական բոլոր կանոններով Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պետք է սկսվեր իշխանության փոխանցման գործընթաց, որի սահուն իրականացումը բխում է թե՛ երկրի, թե՛ կողմերի շահերից։
«Բայց շատ-շատերի համար այս գործընթացն անակնկալ կանգ է առել, որի իմաստն այնքան էլ հասկանալի չէ։ Ու անջրպետը ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանն է»,- գրում է թերթը։
«Ներքին անորոշությունների ձգձգումը առաջին հերթին սպառնում է Արցախին։ Երկրորդը՝ չի կարելի բացառել, որ որոշ արտաքին ուժեր փորձեն ուղղակի կամ անուղղակի ազդել ներքաղաքական զարգացումների վրա, ինչից մինչև այս պահը հնարավոր է եղել խուսափել։ Երրորդ՝ երկարատև անորոշությունը կարող է նաև փլուզել մեր ֆինանսական համակարգը և այլն, և այսպես շարունակ։ Մի խոսքով, Կարեն Կարապետյանի և ՀՀԿ-ի նրա փոքրաթիվ կողմնակիցների վերջին օրերի գործողությունները խիստ վտանգավոր են դառնում Հայաստանի համար»։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի ապրիլի 26-ի համարում։
Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի։