Այս գիշեր տեղի է ունեցել բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։
«Հենց նոր հանդիպում ունեցա Գագիկ Ծառուկյանի հետ։ Քննարկեցինք ստեղծված ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները։ Քննարկումները կշարունակվեն»,- գրել է Փաշինյանը։
Երեկ հայտնի էր դարձել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը միանում է համաժողովրդական շարժմանը։
ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն էր տարածել, որում ասված էր․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: Մենք մշտապես եղել և լինելու ենք մեր ազգի և հայրենակիցների կողքին»:
Լուսանկարում՝ ԲՀԿ-ականները միացել են երթին