Ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները Հայաստանի կառավարությունում, գրում է, որ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը և փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը Մոսկվայում աշխատանքային բանակցություններ են վարում։
Ըստ աղբյուրի՝ բանակցություններում քննարկվելու են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր։
Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ։ «Այսօր ես հանդիպեցի Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների հետ և կոնկրետ հավաստիացումներ ստացա, որ Մոսկվան չի խառնվելու Հայաստանի ներքաղաքական խնդիրներին»,- հանդիպումից հետո հայտարարել էր Փաշինյանը։
Ապրիլի 25-ին Փաշինյանը հանդիպում էր ունեցել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ։