Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարցում քվեարկելու է միահամուռ․ Tert.am

Հանրապետական կուսակցության պատգամավորները վարչապետի թեկնածուի հարցում քվեարկելու են միահամուռ՝ կուսակցական որոշման համաձայն, Tert.am-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Խոսելով պատգամավոր Գագիկ Մինասյանի հայտարարության մասին, որ «այսօր կամ վաղը կքննարկենք մեր թեկնածուի հարցը», Tert.am-ը հետաքրքրվեց՝ խոսքը վարչապետի սեփական թեկնածու առաջադրելո՞ւ մասին է:

«ՀՀԿ-ն սահմանադրությամբ սահմանված ժամկետներում կքննարկի Ազգային ժողովի կողմից վարչապետի ընտրության հարցը, օրենքով սահմանված կարգով իր կարծիքն ու որոշումը կարտահայտի: Մինչև ապրիլի 30-ը ժամանակ ունենք: Կքննարկենք, կորոշենք, կտեղեկացնենք»,- պատասխանեց Էդուարդ Շարմազանովը: