Մայիսի 1-ին հեղեղել Երևանի փողոցները. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին մայիսի 1-ին հեղեղել Երևանի փողոցները, այդ թվում Ազգային ժողովի տարածքը:

«Ես մայիսի 1-ին կանխորոշում եմ Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ Երևանի փողոցներում: Այս պահից կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին` մայիսի 1-ին առավոտյան ժամը 8-ին լինել Երևանում և հեղեղել փողոցները, հրապարակները, այդ թվում Ազգային ժողովի հարակից փողոցները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Փաշինյանը:  

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստակամ է «Մարիոթում» առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ բանակցել, սակայն Կարապետյանն այդ հանդիպմանը չմասնակցեց: