Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են Ղարաբաղի հարցը, երկկողմ հարցեր

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը, քննարկվել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին Կոնվենցիայի ստորագրման հարցը, Լեռնային Ղարաբաղի խնդիրը և երկկողմ հարաբերութունների հարցեր։

Ապրիլի 26-ին Լավրովը Մոսկվայում հանդիպել էր իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ, քննարկել Հայաստանի ներքաղաքական վիճակը, Լեռնային Ղարաբաղի խնդիրը։

Մեկնաբանել