Կարապետյանը և ՀՀԿ-ն վախեր ունեն բաց տարածքներից․ Արմեն Գրիգորյան

Ապրիլի 27-ին Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հրավիրել էր բաց բանակցության՝ լրագրողների և տեսախցիկների առջև։ Կարապետյանը մերժել էր։ Քաղաքագետ, ակտիվիստ Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ իշխանությունը վախենում է հրապարակային շփումներից։