Հրապարակի մուտքերը փակվել են նաև լիմուզինով ու բեռնատարներով

Ապրիլի 29-ին՝ 12։00-ից, մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել են Հանրապետության հրապարակի մուտքերը։ Ցուցարարներն ասում են, որ վարչապետի պաշտոնում տեսնում են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին։ Հրապարակի մուտքերը փակվել են ինչպես մարդատար մեքենաներով, այնպես էլ լիմուզինով ու բեռնատարներով։