ՀՀԿ-ն մայիսի 1-ին կապահովի քվորում. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ խմբակցությունը մայիսի 1-ին վարչապետի ընտրությանը կապահովի քվորում և չի խոչընդոտի գործընթացին: Այս մասին հաղորդում է armtimes.com-ը:

Այսօր, ապրիլի 29-ին Ազգային ժողովում հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Նաև կոչ ենք արել, որպեսզի ժողովրդի հանգիստը չխանգարվի դադարեցնել ճանապարհների փակումները, միտինգները, որպեսզի մենք կանոնակարգված գնանք մայիսի 1-ի ընտրություններին: Դա է եղել մեր պայմանավորվածությունը»,- ասել է Բաղդասարյանը:

Մեկնաբանել