Հայաստանի ընտրված և չընտրված նախագահները

Լևոն, Վազգեն Մանուկյան, Կարեն և Ստեփան Դեմիրճյաններ, Րաֆֆի. Հայաստանի ընտրված նախագահները

1991 թվականի աշնանը Հայաստանում կայացած նախագահական առաջին ընտրություններում հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա հաղթանակը Հայաստանի ժողովուրդը, փոքր բացառություններով, ընդունել է:

1996 թվականի աշնանը կայացած երկրորդ ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահի պաշտոնում մնացել է կեղծված ընտրությունների արդյունքում և հրաժարական է տվել պալատական հեղաշրջման հետևանքով, որն իրականացրեցին Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը:

1996 թվականին նախագահ պետք է դառնար Վազգեն Մանուկյանը: Չդարձավ, քանի որ դա թույլ չտվեցին Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը:

1998 թվականի գարնանը կայացած արտահերթ ընտրություններում, երկրորդ փուլով, նախագահի դարձավ Ռոբերտ Քոչարյանը: Ժողովրդի ընկալման մեջ դա համարվեց կեղծված ընտրություն: Բացի այդ, օրինական չէր նաև Քոչարյանի առաջադրումը:

1998 թվականին նախագահ պետք է դառնար Կարեն Դեմիրճյանը:

Վազգեն Սարգսյանը աջակցեց Քոչարյանին, այլապես նա շանս չուներ: Քոչարյանը չէր ճանաչում Հայաստանը, իսկ Հայաստանի ժողովուրդը՝ Քոչարյանին:

2003 թվականի գարնանը կայացան Հայաստանի պատմության ամենակեղծված ընտրություններից մեկը: Կրկին երկու փուլով, Քոչարյանը պահեց նախագահի աթոռը:

2003 թվականին նախագահ պետք է դառնար Ստեփան Դեմիրճյանը:

2008 թվականին Մարտի 1-ի ճանապարհով և կեղծիքներով Քոչարյանը իշխանությունը փոխանցեց Սերժ Սարգսյանին:

2008 թվականին առնվազն պետք է լիներ երկրորդ փուլ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ:

2013 թվականին Սերժ Սարգսյանը պահեց աթոռը համատարած կեղծիքներով:

2013 թվականին նախագահ պետք է դառնար Րաֆֆի Հովհաննիսյանը:

2018 թվականի գարնանը ընտրակեղծարարությամբ և 10 հազար դրամ ընտրակաշառքով ձևավորված Ազգային ժողովը նախագահ ընտրեց Արմեն Սարգսյանին:

Բացի այդ, Արմեն Սարգսյանը ունի քաղաքացիության ժամկետի հետ կապված խնդիր, ինչի մասին բազմիցս նշել է Նիկոլ Փաշինյանը: