Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է ՀՀԿ ներկայացուցիչների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկցեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և դրա խաղաղ հանգուցալուծման ուղիները»:

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

Մեկնաբանել