Կա մեծ հավանականություն, որ ՀՀԿ պատգամավորների մի մասը կքվեարկի «ժողովրդի թեկնածուի» օգտին

Ապրիլի 29-ին Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը խոսեց մայիսի 1-ին խորհրդարանի կողմից վարչապետի ընտրության հարցի մասին։ Նա ասաց, որ ԱԺ երեք խմբակցությունները՝ ԵԼՔ-ը, ՀՅԴ-ն և Ծառուկյան դաշինքը քվեարկելու են իր օգտին։ Հանրապետականների մի մասը, ըստ նրա, մեծ հավանականությամբ ևս կքվեարկի «ժողովրդի թեկնածուի» օգտին։ Փաշինյանը նշեց, որ երկուշաբթի առավոտյան պետք է հանդիպում ունենա խորհրդարանական խմբակցությունների հետ։

Մեկնաբանել