Ծայրահեղ կարևոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը․ ԵՄ

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ․

«Եվրոպական միությունը վերստին հաստատում է աջակցությունը Հայաստանում` բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակության զարգացմանն ուղղված ջանքերին:

Այս համատեքստում ծայրահեղ կարևոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։ Եվրոպական Միությունը շարունակում է աջակցել այդ հարցում նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին:
Շարունակում է կարևոր մնալ այն, որ ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները և հավաքների և ազատ արտահայտման իրենց իրավունքն իրացնողները, ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն»:

Մեկնաբանել