Փաշինյանը ԱԺ-ում պատասխանեց Հանրապետական խմբակցության հարցերին

Այսօր Ազգային ժողովում մեկնարկել է Հանրապետական կուսակցության խմբակցության հանդիպումը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ։ Ավելի վաղ տեղի է ունեցել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ ՀՅԴ, «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների հետ։

«Ակնհայտ է, որ հանդիպում ենք ոչ սովորական պայմաններում, երբ ՀՀ-ում արձանագրված է քաղաքական ճգնաժամ»,- խոսքը սկսեց Փաշինյանը։

«Իրավիճակը գնահատելով՝ ուզում եմ ասել, որ ուրախ եմ՝ ներքաղաքական ճգնաժամը քննարկումների միջոցով հաղթահարելու հնարավորթյուն կա, որն ուզում ենք օգտագործել»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները մեծ պոզիտիվ էներգիա են կուտակել, և ինքը կարծում է, որ ընդհանարպաես բոլոր քաղաքական ուժերի խնդիրն է այնպես անել, որ այդ էներգիան ծառայի հայ ժողովրդին։

«Մեր խնդիրն է Հայաստանում փակել ներքաղաքական թշնամանքի էջը և հաստատել համերաշխության մթնոլորտ՝ օրենքի և իրավունքի վրա հիմնված»,- ասաց նա։

Փաշինյանը կարևորեց, որ քաղաքական այս պրոցեսների արդյունքում «չլինեն պարտվողներ ու հաղթողներ, այլ համազգային հաղթանակ»։

Հարցեր

Կարեն Բեքարյան

Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ Փաշինյանի տեսլականի շուրջ

Նիկոլ Փաշինյան

ԼՂ հարցը կարևորագույններից է։

Ուզում եմ ընդգծել՝ կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Ինչ վերաբերում է հարցին տիրապետելու ժամկետներին, ապա դա պետք է արվի հնարավորինս արագ։

Ընդհանրապես աշխատանքի մեթոդաբանությունը պետք է լինի ինստիտուցիոնալ, անձերի սուբյեկտիվ մոտեցումները չպետք է որոշեն քաղաքականությունը։

Կան ինստիտուտներ, որոնք կայացել են և կարող են հակակշռի դեր կատարել։

Ինչ վերաբերում է ընթացիկ վիճակին, ՀՀ-ում կարծիքների շատ մեծ ամպլիտուդ այս հարցում չկա։ Ադրբեջանի հռետորաբանությունը մթնոլորտ չի ստեղծում իրական կարգավորման համար։

Խաղաղությոան համար պետք է խաղաղության մթնոլորտ։

Ալիևի՝ Երևանը գրավելու մասին հայտարարությունների ֆոնին խոսել կարգավորման մասին ռեալ չէ։

Վերջին պրոցեսները պետք է լրջորեն ամրացնեն Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում, նպաստեն զինված ուժերի մարտունակության և ազգային ոգու բարձրացմանը։

Էդուարդ Շարմազանով

Հարց՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու ԵԼՔ-ի դիրքորոշման մասին

Նիկոլ Փաշինյան

Դեմ եմ եղել Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, բայց Հայաստանն այդ կառույցի անդամ է, և մենք, լինելով քաղաքական գործիչներ, պետք է հաշվի նստենք իրողությունների հետ։

Ցանկացած գործիչ, որը ելնում է Հայաստանի շահերից, պետք է այդպես էլ վարվի։ 

Արտաքին քաղաքական բնագավառում կտրոկ շրջադարձները վտանգավոր կարղ են լինել երկրի համար։

Իշխանությունները պետք է առաջնորդվեն ոչ թե իրենց քմահաճույքով, այլ երրի ազգյաին շահերով։

ԵՏՄ-ից ուրս գալու հայտարարության վերաբերայլ պարզաբանում տվել եմ։ 

Իմ ընտրվելու դեպքում ԵՏՄ-ի անդամակցությունը դադարեցնոլու հարց չի բարձրարցվելու։

Ամեն ինչ իդեալական չէ, և մենք կաշխատենք այդ հարցերը քննարկել գործընկերության մթնոլորտում։

Սամվել Ֆարմանյան

Հարց՝ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի՝ ՀՀ-ի ռազմավարական դաշնակից լինել-չլինելու մասին

Նիկոլ Փաշինյան

Բողոքի շարժման ժամանակ արտաքին քաղաքականությանը մեծ անդրադարձներ չեն եղել։

Շարժման մեջ աշխարհաքաղաքական կոնտեքստ չկա, զուտ ներհայաստանյան պրոցես է։

Հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական են, դա նույնպես իրողություն է, որի հետ հաշվի ենք նստում։

ՀԱՊԿ-ի մասին՝ դրանում շատ օգտակար կլինի փոխադարձ դաշնակցային պարտավորությունների ճշգրտումը անվտանգության ոլորտում։

Կան հարցեր, որոնք բաց են։

ԵՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր չենք դնում, բայց արձանագրում ենք, որ այնտեղ ամեն ինչ իդեալական չէ։

Արմեն Աշոտյան

Հարց․ Մտադրություն ունե՞ք ԵՄ-ի հետ զրոյացնել կնքված համաձայնագիրը և ստորագրել նորը։

Նիկոլ Փաշինյան

Պետք է զարգացնենք հարաբերությունները բոլոր գործընկերների հետ, բայց ոչ մեկը մյուսի հաշվին։

Որևէ ուղղությամբ պոտենցիալը ճշգրիտ չէ օգտագործված, և մենք կփորձենք դա անել։

Խոսրով Հարությունյան 

Հարց․ Իշխանության գալու դեպքում ովքե՞ր են լինելու կառավարության կազմում՝ առաջին փոխվարչապետը, ՊՆ, ԱԳՆ ղեկավարները և այլն։

Նիկոլ Փաշինյան

Կախված է նրանից, թե վաղվա քվեարկությունն ինչ քաղաքական պատկեր կտա, դրա հիման վրա էլ կձևավորվի։

Ձգտումը պետք է լինի ձևավորել համաձայնության կառավարություն։

Կադրային ջարդ անելու չենք գալիս։

Արփինե Հովհաննիսյան

Հարց՝ քաղբանտարկյալների առկայության, «Սասնա ծռեր»-ի վերաբերյալ դիրքորոշման մասին

Նիկոլ Փաշինյան

Այն, ինչ պետք է լինի, պիտի տեղի ունենա ՀՀ օրենսդրության խստիվ պահպանմամբ:

ՀՀ օրենսդրությունը մի քանի պրոցեդուրա է նախատեսում, թե ինչպես պետք է կալանքի տակ գտնվողն ազատ արձակվի:

Կդիտարկվի գուցե առանձին դեպքերում մի գործիք կիրառվի, մյուսում՝ մեկ այլ:

Պետք է քաղհասարակության ներկայացուցիչների կարծիքներ հաշվի առնվեն:

Մեր գործողությունները պետք է ունենան կարևոր նպատակ՝ դա հանրային համերաշխության հաստատումն է։