ՀՀԿ-ն որոշել է տապալել վարչապետի ընտրությունը․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կեսգիշերից հետո իր Ֆեյսբուքի էջում հայտարարությամբ է հանդես եկել, որ ՀՀԿ-ն մտադիր է տապալել մայիսի 1-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության քվեարկությունը։ Քվեարկությանը վարչապետի միակ թեկնածու ներկայացված է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ ԱԺ երեք ուժերի՝ ԵԼՔ-ի, ՀՅԴ-ի և Ծառուկյան դաշինքի կողմից, որոնք, սակայն, չունեն մեծամասնություն խորհրդարանում։

«Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ գիշերային մի ժողովի ընթացքում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանրապետականները որոշել են տապալել վարչապետի վաղվա ընտրությունը, այսինքն, որոշել են անել այնպես, որ վարչապետ չընտրվի ժողովրդի թեկնածուն»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին հարյուր հազարներով հավաքվել Հանրապետության հրապարակում։

Մեկնաբանել