Փաշինյանը չընտրվեց վարչապետ

Քիչ առաջ Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար ձայներ վարչապետ ընտրվելու համար։ Կողմ քվեարկեց 45, դեմ 56 պատգամավոր։

Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր. նրա թեկնածությունն առաջադրել է «Ելք» խմբակցությունը: Երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» հայտարարել էին նրա թեկնածությունը սատարելու մասին։ ՀՅԴ-ից դեմ քվեարկելու մտադրության մասին էր հայտարարել Աղվան Վարդանյանը։

Մեկնաբանել