ՀՀԿ-ական պատգամավորներ. լարվածությունը չի խորանա

ՀՀԿ-ական պատգամավորները, ովքեր այսօր դեմ քվեարկեցին Նիոլ Փաշինյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնին, համոզված են, որ լարվածությունը Հայաստանում չի խորանա։ Նրանք պատրաստվում են վարչապետի հաջորդ ընտրությանը խորհրդարանում։ Համաձայն Սահանադրության՝ յոթ օր անց խորհրդարանը պետք է նորից քննարկի վարչապետի ընտրության հարցը։ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն էլ ՍիվիլՆեթին հայտնեցին, որ իրենց դիրքորոշումը նույնն է։