Սամվել Ալեքսանյանը կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կողմ կքվեարկի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը․ այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։

Արձագանքելով Փաշինյանի այն հայտարարությանը, որ վարչապետ ընտրվելու դեպքում վերացնելու է բոլոր մենաշնորհները, Ալեքսանյանն ասել է․ «Ճիշտ էլ կանի։ Ես մենաշնորհ չունեմ»։

Խորհրդարանում վարչապետի ընտրությունը կկայանա մայիսի 8-ին։

Մեկնաբանել