Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կողմ կքվեարկի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը․ այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։
Արձագանքելով Փաշինյանի այն հայտարարությանը, որ վարչապետ ընտրվելու դեպքում վերացնելու է բոլոր մենաշնորհները, Ալեքսանյանն ասել է․ «Ճիշտ էլ կանի։ Ես մենաշնորհ չունեմ»։
Խորհրդարանում վարչապետի ընտրությունը կկայանա մայիսի 8-ին։