Թևան Պողոսյանը նշանակվել է նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը նշանակվել է նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ 

Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը.
Թևան ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»,- ասված է հրամանագրում: