Քաղաքացիները մերժեցին նաև դպրոցի ՀՀԿ-ական տնօրենին

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան N11 դպրոցում այսօր բողոքի ակցիա էր։ Ծնողները եկել էին աջակցելու «Իմ քայլը» նախաձեռնությանը միացած ուսուցչին, որին դպրոցի ղեկավարությունը փորձել էր հեռացնել երեխաներին ցույցերին մասնակցել թույլ տալու համար։ Որոշ ժամանակ անց ակցիան փոխեց ուղղությունը։ Արդեն պահանջում էին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը, որը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է եղել։