Պուտինն ու Նազարբաևը քննարկել են իրավիճակը Հայաստանում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում իրավիճակը Հայաստանում, հաղորդում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը։

Նախօրեին Միջազգային ճգնաժամային խումբ հեղինակավոր վերլուծական կենտրոնը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին հրապարակած զեկույցում նշում է, որ Հայաստանում փողոցի ճնշմամբ իշխանափոխությունը Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Բելառուսի ղեկավարների մոտ կարող է մտավախությունների ընկալումներ առաջացնել։

Նազարբաևը Ղազախստանում իշխանության ղեկին է 1989-ից, իսկ Պուտինը՝ 1999-ից (2008-2012-ին՝ վարչապետի կարգավիճակով):

Մեկնաբանել