Զինվորի դի է հայտնաբերվել Հայաստանի հյուսիսարևելյան զորամասերից մեկում

Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ զորամասերից մեկում զինվորի դի է հայտնաբերվել։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով: