Հայաստա՛ն, գալի՛ս ենք, բայց համերգ չի լինելու, գրել է Թանկյանը

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է արել Ինստագրամում՝ հայտնելով, որ գալիս է Հայաստան, սակայն համերգ չի տալու։

«Հայաստան, մենք գալիս ենք։ Համերգ, այդուհանդերձ, չի լինելու։ Չգիտեմ՝ ով է դա հորինել»,- գրել է Թանկյանը։

Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սերժ Թանկյանը մայիսի 7-ին կժամանի Հայաստան։ Իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանը գրել էր․ «Ուրախ եմ տեղեկացնել, որ Սերժ Թանկյանը մայիսի 7-ին, ժամը 20.05 կժամանի Երևան։

Պատրաստվենք դիմավորման հզոր արարողության»։