LIVE Blog. Ազգային ժողովը վարչապետ է ընտրում

Մայիսի 8-ին Ազգային ժողովում ընթանում է վարչապետի ընտրության երկրորդ փուլը։ Միակ թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է, որը մայիսի 1-ին Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

13։33

Կողմ 59, դեմ 42, ձեռնպահ չկա՝ քվեարկության արդյունքները

13։30

Խոսափողի մոտ կրկին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն է։ Շնորհակալություն է հայտնում խմբակցություններին դիրքորոշումների համար։

Վերահաստատում եմ, որ ՀՀ-ում ատելության էջը պիտի փակենք։ Բոլորս համոզվել ենք, որ ատելությունը մեզ, մեր պետությանը լավ տեղ չի տանում։

13։20

Ելույթ է ունենում Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՀԿ խմբակցության անունից

10 գումարած 1 մեր ձայներով Դուք կընտրվեք վարչապետ․ Բաղդասարյանը՝ Փաշինյանին

Մեզ համար ամենակարևորը երկրի կայունությունն է։ Հանրապետականը, հավատարիմ իր խոստմանը, կօժանդակի Նիկոլ Փաշինյանին։

Դուք հատել եք անձնականի սահմանը։ Բայց բոլոր դեպքերում հորդորում ենք ձեզ հանուն մեր երկրի փորձել վերացնել այս համատարած ատելությունը, խոչընդոտում է կյանքին, կենցաղին, համատեղ աշխատանքին։

Քաղաքականությունը մի տարեք դպրոց։

Մեզ համար անընդունելի է թշնամանքի մթնոլորտը։

ՀՀԿ-ն կօժանդակի վարչապետի թեկնածուին։

Մեր դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա։

Աննախադեպ իրավիճակ է տիրում ՀՀ տարածքում։ Մարդիկ դուրս են եկել իրար դեմ։ Ամենուր թշնամանքի մթնոլորտ է։

13։17

Ելույթ է ունենում Միքայել Մելքումյանը՝ «Ծառուկյան» խմբակցության անունից

Ծառուկյան խմբակցությունը կանգնած է համաժողվրդական շարժման կողքին, աջակցում է Նիկոլ Փաշինյանը, մեզ բոլորիս սպասում է տաժանակիր աշխատանք։

13։14

Ելույթ է ունենում Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ խմբակցության անունից

Մայիսը եղել է հայության հաղթանակների ամիսը։

Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կարող էր տեղի ունենալ մեկ շաբաթ առաջ, տեղի է ունենում մեկ շաբաթ ուշ։

Սա մեզ համար վերաքվեարկություն է։

13։10

Ելույթ է ունենում Էդմոն Մարուքյանը՝ ԵԼՔ խմբակցության անունից

Համարգը քանդվել և ունենք հնարավորություն նորը կառուցելու։

Պետք է բոլորս ուրախանանք անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելությունից։

Հնարավորություն ունենք լծվելու այդ փոփոխություններին։

13։09

Այո աշխարհը զարմացավ, բայց նաև իշխանության պահվածքով, ոստիկանության կեցվածքով․ Արա Բաբլոյան

13։07

Ելույթ է ունենում Արարատ Միրզոյանը, ԵԼՔ

13։00

Ելույթ է ունենում Նաիրա Զոհրաբյանը, «Ծառուկյան» դաշինք

Մեզ կուռքեր պետք չեն, պետք են տեսանելի փոփոխություններ։

Այսօր այստեղ քվեարկությամբ ոչինչ չի ավարտվելու։ Փոփոխությունները չպիտի լինեն միայն անձերի ու խմբավորումների։

Սեփական ժողովրդին պատերազմ հայտարարողը պարտվում է։

12:58

Ելույթ է ունենում Լենա Նազարյանը, ԵԼՔ

Այս հեղափոխությունն ազատագրեց հուսալքության կապանքներում գտնվող բոլոր-բոլորին։

Այս հեղափոխությունը տարիների փորձի, կորուստների ու ձախողումների արդյունք է։

Այս հեղափոխության շնորհիվ մենք կրկին գրավեցինք աշխարհի ուշադրությունը։

Մենք աշխարհին նվիրեցինք մեծ ու կարևոր փորձառություն։

12։55

Ելույթներ ունեցան Արամ Սարգսյանը, ԵԼՔ ու Արարատ Զուրաբյանը, Ծառուկյան դաշինք

12։51

Հարցերի համար ոչ ոք չգրանցվեց։

12։50

Պետք է ձերբազատվենք քաղբանտարկյալներ ունեցող պետության խարանից․ Ն․Փ․

12։48

Հայաստանի պատմության համար նոր ու փառապանծ էջ է բացվում։ Վերադարձ անցյալին չի լինելու։ Ատելությունը ու ատելության քարոզը մեր ոճը չէ․ Ն․Փ․

12։45

Չենք մերժելու նախորդ կառավարության իրականացրած բարեփոխումները, քննարկման կդրվեն մտահոգությունների առիթ տված ծրագրերը միայն։

12։40

Խոսում է կանանց ակտիվության, վերջին գործընթացներին կանանց բարձր մասնակցության մասին։ Հայաստանում կանայք դառնալու են կամ արդեն դարձել են հզորագույն գործոն։ Քաջալերում է կանանց շարունակել ժամանակ տրամադրել հանրային կյանքին։

12։39

Կրթության մասով՝ դպրոցների ու բուհերի կուսակցականացման անընդունելիության մասին։ Պետք է դաստիարակվեն ազատ քաղաքացիներ։

12։38

Բանակի մասով՝ զինվորների մահվան մասին լուրերը չպետք է դառնան առօրյա լրահոսի մաս։

12։35

Խոսում է տուգանքների անընդունելիության մասին, որոնք չպետք է կոչված լինեն պատժելու քաղաքացիներին, այլ պետք է ուղղված լինեն նրանց զգոնության բարձրացմանը։ Պետությունը պետք է սիրի քաղաքացուն, քաղաքացին պետք է սիրի պետությանը։

12։33

Դիվանագիտական առաքելությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն խորհրդարանին։

12։32

Ղարաաբաղյան բանակցությունները լիարժեք չեն առանց Արցախի ղեկավարության։ Հանձնառու ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։

12։31

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում կարծրատիպերը կարևոր չեն, հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

12։30

Կրկնում է Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած թեզերը, կարևորում Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան հարաբերությունները։ Խորացվելու է համագործակցությունը Չինաստանի հետ։

12։33

Դիվանագիտական առաքելությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն խորհրդարանին։

12։32

Ղարաաբաղյան բանակցությունները լիարժեք չեն առանց Արցախի ղեկավարության։ Հանձնառու ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։

12։31

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում կարծրատիպերը կարևոր չեն, հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

12։30

Կրկնում է Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած թեզերը, կարևորում Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան հարաբերությունները։ Խորացվելու է համագործակցությունը Չինաստանի հետ։

12։24

Տնտեսական զարգացման երեք առաջնահերթությունները՝ ըստ Փաշինյանի

1․ ՀՀ-ում հեղափոխական տեմպերով զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը

2․ ՀՀ-ում հեղափոխական տեմպերով զարգացնել գյուղատնտեսությունը

3․ ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման համար ահռելի հնարավորություններ են բացվել

12։22

Կարևորում եմ տնտեսական զարգացման սոցիալական էֆեկտը․ Ն․Փ․

12։21

Չեմ նսեմացնում Հայաստանի ներուժը, որը բավարար չափով չի իրացվել քաղաքական լճացման պատճառով։ Չենք ցանկանում կադրային ջարդ իրականացնել, ձգտելու ենք մեկտեղել ջանքերը․Ն․Փ․

12։20

Պետք է բարեփոխումներ իրականացնենք, որոնք ուղղված կլինեն սփյուռքի ներուժը Հայաստանում կենտրոնացմանը․ Ն․Փ․

12։18

Փաշինյանը կոչ է անում սփյուռքի հայրենակիցներին ներդրումներ անել։ Ասում է՝ Ձեր վերադարձի ժամը եկել է։ Հայաստանի տնտեսական դաշտը սպասում է ձեր ներդրումներին։

12։15

Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ձևավորել ազգային համերաշխության մթնոլորտ՝ սա է կառավարության առաջնահերթությունը։ Չեն լինելու կեղծված ընտրություններ, մենաշնորհներ, կոռուպցիա։ Հաստատվելու է օրենքի և իրավունքի գերակայություն։ Այս խնդիրները լուծվելու են առանց վենդետաների․ Ն․Փ․

12։10

Ելույթ է ունենում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Խոսում է այս օրերին Հայաստանի միջազգային բարձր վարկանիշի մասին։ Սիրո և զորակցության կոչ է հղում արցախցիներին։

12։08

Լենա Նազարյանը, ԵԼՔ, ներկայացնում է Նիկոլ Փաշինյանին։

12։04

Քվեարկությամբ որոշվեց նիստն անցկացնել առանց ընդմիջման։

12։03

Գրանցվեց 100, չգրանցվեց 5 պատգամավոր, քվորում՝ 53։

12։00

Այս պահին մեկնարկում է Ազգային ժողովի հատուկ նիստը։

10։30

Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ժամը 11։00-ից հավաքվել Հանրապետության հրապարակում։

Մեկնաբանել