ՊՆ առաջին տեղակալը հրաժարական է ներկայացրել

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հրաժարական է ներկայացրել: Այս մասին Զաքարյանը գրել է ֆեյսբուքի իր էջում:

«Քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, որոշել եմ հրաժարական տալ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Նախ, որ իմ քաղաքական թիմը հանդես է գալու որպես ընդդիմություն, և երկրորդ կարծում եմ, որ ՊՆ ղեկավարությունը պետք է ձևավորվի նորընտիր վարչապետի թիմից»,- գրել է նա: