Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Արցախ

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջին այցը կկատարի Արցախ․ այս մասին նա հայտարարեց այսօր Ազգային ժողովում՝ ընտրվելուց հետո։

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ Արցախ է մեկնելու վաղը։

Ազգային ժողովի հատուկ նիստում այսօր Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Քվեարկությանը Ազգային ժողովի 105 պատգամավորներից ներկա էին 101-ը։ Կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր, ձեռնպահ չկար։

Մեկնաբանել