Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին, այս մասին հաղորդում է նախագահի պաշտոնական կայքը:

«Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի մայիսի 8-ի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺՈ-11-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն.

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ նշանակել վարչապետ»,- ասված է հրամանագրում։: