ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը մանդատը վայր է դնում

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։

«Հարգելի պարոն Բաբլոյան, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգի 154-րդ և 155-րդ հոդվածներով, Ձեզ եմ ներկայացնում իմ հրաժարականը»,- ասված է դիմումում:

Բաբայանը ՀՅԴ խմբակցության անդամ էր, բայց անկուսակցական։ Ծնունդով Արմավիրից է։ 

2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել էր Ազգային Ժողովի պատգամավոր՝ ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով: ԱԺ 6-րդ գումարման գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի, ինչպես նաև Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների անդամ էր:

2007-2012 թթ․ եղել է «Գրանդ Քենդի»-ի տնօրենը։